25/09/2018 15:05
Instagram-ի ստեղծողները հրաժարական են տվել
Facebook ընկերությանը պատկանող Instagram ծառայության համահիմնադիրներ Քևին Սիսթրոմը և Մայք Քրիգերը հայտարարել են պաշտոնաթողության և առաջիկա շաբաթներին ընկերությունից հեռանալու մասին, հայտնել է The New York Times թերթը՝ հղում անելով աղբյուրներին:
Հրատարակության տվյալով՝ Սիսթրոմը և Քրիգերը, որոնք 2010 թվականին միասին են աշխատել սոցիալական ցանցի ստեղծման վրա, չեն նշում իրենց պաշտոնաթողության պատճառները: Քևին Սիսթրոմն զբաղեցնում էր գլխավոր կառավարչի, իսկ Մայք Քրիգերը՝ գլխավոր տեխնիկական տնօրենի պաշտոնը: Facebook ընկերության և Instagram ծառայության ներկայացուցիչներն առայժմ ոչ մի կերպ չեն մեկնաբանել այս տեղեկատվությունը: