25/09/2018 11:13
Գուտերիշի և Թրամփի ելույթներով մեկնարկում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի շաբաթը
196 պետությունների նախագահներ, կառավարությունների ղեկավարներ ու արտաքին գործերի նախարարներ ելույթ կունենան ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվա ընթացքում, որը մեկնարկում Է այսօր՝ երեքշաբթի, փոխանցում է ТАСС-ը:
Ընդհանուր քաղաքական բանավեճերին անմիջականորեն մասնակցելուց զատ, նրանք պատրաստվում են երկկողմ ու բազմակողմ հանդիպումներ անցկացնել միջազգային օրակարգի սուր հարցերի շուրջ՝ սիրական կարգավորումից մինչև Կորեական թերակղզու միջուկազերծումը:
Կենտրոնական իրադարձությունը կդառնա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ սեպտեմբերի 26-ին պլանավորված նիստը, որը նախագահելու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը:
Առաջինն ավանդաբար Գլխավոր ասամբլեայի ամբիոն կբարձրանա կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը, նրանից հետո իր ուղերձը կհրապարակի ՄԱԿ-ի ԳԱ-ի 73-րդ նստաշրջանի նախագահ, Էկվադորի արտաքին գործերի նախկին նախարար Մարիա Ֆեռնանդա Էսպինոսա Գարսեն:
Պետությունների ղեկավարներից առաջինների թվում ելույթ կունենան Բրազիլիայի նախագահ Միշել Տեմերը (որպես հիշեցում այն մասին, որ հենց այդ երկրի դեսպանը խիզախեց առաջինը ելույթ ունենալ Գլխավոր ասամբլեայի 1946 թվականի նստաշրջանում), և Թրամփը՝ որպես ընդունող երկրի ղեկավար: