25/09/2018 10:29
Երևան-Արմավիր երթուղու վարորդները կառավարության դիմաց բողոքի ակցիա են իրականացնում (Տեսանյութ)
Այսօր՝ վաղ առավոտից, Երևան-Արմավիր երթուղու վարորդները շարունակում են նախորդ օրերին իրականացրած բողոքի ակցիան։
Վերջիններս կառավարության շենքի դիմաց կայանել են երթուղին սպասարկող տասնյակ գազել-միկրոավտոբուսները, ինչպես նաև՝ երթուղին սպասարկող ՍՊԸ-ի կողմից գնված բոլորովին նոր Mercedes մակնիշի միկրոավտոբուսները։
«Հենա, տեսեք, թե ինչ նոր, հարմար ավտոբուսներ ունենք, բայց քանի որ գծում վիճակը կարգավորված չի, «գառաժներում» կանգնած են, չենք կարողանում հանել գիծ՝ ժողովրդին սպասարկելու», - Aysor.am-ին ասաց վարորդներից մեկը։
Վարորդները նշում են, որ ինչպես և նախորդ օրերին, այսօր էլ իրենց բողոքը նույնն է՝ պետության կողմից տենդեր շահած, երթուղին սպասարկող ՍՊԸ-ին զուգահեռ Երևան-Արմավիր ճանապարհահատվածին աշխատում են բազմաթիվ ապօրինի երթուղայիններ և տաքսիներ, որոնք, այսպես ասած, ուղևոր են «փախցնում» երթուղայիններից։