25/09/2018 16:00
Կոնգոյի ԴՀ-ում Էբոլա տենդով վարակվելու դեպքերի թիվը հասել է 150-ի
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության Հյուսիսային Կիվու և Իտուրի նահանգներում Էբոլա վիրուսով պայմանավորված հիվանդությամբ (ԷՎՊՀ) վարակվածների թիվը հուլիսի վերջից հասել է 150-ի, նրանցից 100-ը մահացել է: Այդ մասին Twitter-ում հայտնել է Հանրապետության առողջապահության նախարարությունը:
«Սեպտեմբերի 24-ի դրությամբ «ընդհանուր առմամբ հաղորդումներ են ստացվել այս շրջանում հեմոռագիկ տենդի 150 դեպքերի մասին, որոնցից 119-ը հաստատված են, իսկ 31-ը համարվում են հավանական», - նշում է առողջապահության նախարարությունը:
Մահացել է 100 մարդ, ընդ որում՝ նրանցից 69-ի մոտ Էբոլա վիրուսի առկայությունը հաստատված է լաբորատոր հետազոտություններով: Ապաքինվել են 41 հիվանդացած: Անցած 24 ժամվա ընթացքում ԷՎՊՀ-ի մեկ դեպք է հաստատվել Չոմիա քաղաքում:
Հիվանդին տեղավորել են Քասենի քաղաքի առողջապահական կենտրոնում: Առողջապահության նախարարության տվյալներով՝ օգոստոսի 8-ից ի վեր պատվաստվում է արվել 11 հազար 563 մարդու: ԿԴՀ մուտքի տարբեր կետերում ԷՎՊՀ-ի կապակցությամբ ստուգման է ենթարկվել մոտ 5,4 մլն մարդ: