25/09/2018 13:05
ԿՀՎ նոր ղեկավարը «բարդ երկրների» նկատմամբ հետախուզության մասշտաբներն ընդլայնելու է
ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Ջինա Հասպելը Քենթուքի նահանգի Լուիսվիլի համալսարանում ունեցած իր առաջին հանրային ելույթում հայտարարել է «բարդ երկրների» մասին տեղեկատվության հավաքման մասշտաբներն ընդլայնելու ԿՀՎ ծրագրերի մասին, հայտնում է NBC News-ը։
Հեռուստաալիքը նշում է, որ նման ձևակերպումն օգտագործվում է, երբ խոսվում է Ռուսաստանի, Չինաստանի, Իրանի և Հյուսիսային Կորեայի նկատմամբ հետախուզության մասին։
Հասպելի խոսքերով՝ վերջին տարիներին ահաբեկչության դեմ պայքարը ստվերել է այդ «դժվար խնդիրների» հետ պայքարի ուղղությամբ ջանքերը։
Բացի այդ, ԿՀՎ ղեկավարը պատմել է օտար երկրներում ամերիկացի հետախույզների թիվը մեծացնելու ծրագրերի մասին։
Հասպելը ստանձնել է գերատեսչության ղեկավարի պաշտոնը այս տարվա մայիսին՝ դառնալով այդ պաշտոնը զբաղեցնող առաջին կինը։