25/09/2018 15:52
Մեծ Բրիտանիայի կառավարությունը հավանություն տվեց միգրացիայի վերաբերյալ փոխզիջումային ծրագրին
Մեծ Բրիտանիայի նախարարների կաբինետը հավանություն է տվել միգրացիայի վերաբերյալ փոխզիջումային ծրագրին, որը նպատակաուղղված է Միացյալ Թագավորություն բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավմանը, գրում է Financial Times թերթը:
Նրա տվյալով՝ կառավարությունը որպես հիմք է վերցրել ՆԳ նախարար Սաջիդ Ջավիդի կողմից ներկայացված առաջարկությունները, որոնց համաձայն բարձր որակավորում ունեցող աշխատողների ներգրավումը առավել մեծ օգուտը կբերի թագավորության տնտեսությանը:
Միեւնույն ժամանակ ծրագիրը չի բացառում ցածր որակավորում ունեցող բանվորական ուժի ներգրավումը որոշ ճյուղերում, մասնավորապես, շինարարության սեկտորում: Ծրագրի պայմաններին համապատասխան՝ ԵՄ-ի երկրներից մասնագետները զրկվում են Մեծ Բրիտանիա մուտքի արտոնություններից 2019 թվականի մարտին հանրակցությունից երկրի դուրս գալուց հետո: Սակայն կառավարությունը չի բացառում, փաստաթղթի դրույթների փոփոխումը Լոնդոնի կողմից Բրյուսելի հետ համապարփակ առևտրական համաձայնագրի ստորագրման դեպքում: