25/09/2018 15:24
Միհրան Հակոբյանը փաստաթղթավորման մեջ է դրել Ամենայն Հայոց Կաթողիկոսի անվտանգությունը ապահովող օրենքի նախագիծ
ՀՀ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Հակոբյանը փաստաթղթաշրջանառության մեջ եմ դրել ՀՀ «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» և «Հավաքների ազատության մասին» օրենքներում լրացումներ կատարելու մասին նախագծերը:
«Հարգելի բարեկամներ,
այսօր պաշտոնական փաստաթղթաշրջանառության մեջ եմ դրել ՀՀ «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» և «Հավաքների ազատության մասին» օրենքներում լրացումներ կատարելու մասին նախագծերը:
Այս նախագծերը նախատեսում են.
1. ՀՀ օրենքով ապահովել Ամենայն Հայոց Կաթողիկոսի անվտանգությունը: Հիշեցնեմ, որ գործող օրենքով Վեհափառի անվտանգության խնդիրը թողնված է վարչապետի հայեցողությանը:
2. Արգելել հավաքները կրոնական կազմակերպություններին սեփականության կամ վարձակալության իրավունքով պատկանող տարածքներում, եթե չկա այդ կազմակերպությունների համաձայնությունը», - ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է պատգամավորը: