25/09/2018 11:47
Նեթանյահուն Պուտինի հետ զրույցում հերքել է Իլ-20-ի կործանման պատասխանատվությունը
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում վստահություն է հայտնել Իլ-20-ի կործանման վերաբերյալ իսրայելական վարկածի արժանահավատության մասին և ողբերգական միջադեպի համար պատասխանատու է համարել Սիրիային և Իրանին, հայտնում են վարչապետի մամուլի ծառայությունից, փոխանցում է РИА Новости-ն։
«Վարչապետը վստահություն է հայտնել Իսրայելի պաշտպանության բանակի անցկացրած հետաքննության և դրա արդյունքների արժանահավատության վերաբերյալ», - ասված է հաղորդագրությունում։
Նեթանյահուն կրկնել է, որ միջադեպի համար պատասխանատու է սիրիական բանակը և Իրանը, «որի ագրեսիան խախտում է տարածաշրջանում կայունությունը»։
Նա կրկին ցավակցություն է հայտնել ինքնաթիռում գտնվող 15 զինծառայողների մահվան կապակցությամբ։