25/09/2018 18:11
Բակո Սահակյանը բարձր է գնահատել «Թուֆենկյան» հիմնադրամի գործունեությունն Արցախում
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 25-ին ընդունել է «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի պատվիրակությանը, որն Արցախ է ժամանել հանրապետությունում հիմնադրամի գործունեության 15-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում:
Քննարկվել են Արցախում իրականացվող և նախատեսվող ծրագրերին վերաբերող հարցեր:
Նախագահ Սահակյանը բարձր է գնահատել «Թուֆենկյան» հիմնադրամի գործունեությունն Արցախում, որտեղ կառույցի անմիջական մասնակցությամբ կյանքի են կոչվել բազմաթիվ կարեւոր ծրագրեր, եւ հույս հայտնել, որ հիմնադրամն այսուհետ ևս նույն եռանդով կշարունակի իր հայրենանվեր առաքելությունը մեր հանրապետությունում: