25/09/2018 13:33
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչում» պայթյունից տուժածը թեթև վիրավորում ունի, նա ևս ԲԿ-ի աշխատակից է
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում պայթյունի հետևանքով վիրավորը թեթև վնասվածնքեր է ստացել, Aysor.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Լիանա Եղիազարյանը։
«Վիրավորը նույն հիվանդանոցում է, ԲԿ-ի աշխատակից է», - ասաց նա։
Նախարարության մամուլի խոսնակն ասաց, որ այ պահին իրավունք չունեն հայտնել զոհի ու վիրավորի անունը։
Լիանա Եղիազարյանն ասաց, որ պայթյունը տեղի է ունեցել հիվանդանոցի բակում գտնվող թթվածնի կայանում։
«Ոստիկանությունը զբաղվում է ու, նախնական տեղեկություններով, պայթած բալոնը չի պատկանել բուժհաստատությանը», - նշեց նա։
Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում թթվածնային բալոնի պայթյունի հետևանքով 1 մարդ մահացել է։
Մահացածը հիվանդանոցի աշխատակից է։