25/09/2018 14:16
Հնդկաստանում մոլեգնող տեղատարափների պատճառով առնվազն 45 մարդ է անհետ կորել
Առնվազն 45 մարդ է անհետ կորել Հնդկաստանի հյուսիսում մոլեգնող տեղատարափների պատճառով, հայտնել է ANI գործակալությունը: Մարդիկ կորել են երկրի Հիմաչալ-Փրադեշի նահանգի Լահուլ և Սպիտի օկրուգում: Կորածների թվում են՝ Ռուրկի քաղաքի տեխնոլոգիական ինստիտուտի 35 ուսանողներ:
Ավելի վաղ Times of India հրատարակությունը հայտնել էր, որ առնվազն 11 մարդ է մահացել, ևս մի քանիսը՝ տուժել Հնդկաստանի հյուսիսային նահանգներում հորդառատ անձրևներից առաջացած հեղեղումների ու սողանքների հետեւանքով: Փենջաբի նահանգում վտանգի կարմիր մակարդակ է հայտարարված: Դպրոցները փակ են Ջամուի և Քաշմիրի նահանգում, նաև Հիմաչալ-Փրադեշի նահանգի մեծ մասում: