26/09/2018 17:05
Պուտինը վաղը կհանդիպի Ալիևի հետ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակցելու է ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստին Դուշամբեում, և Բաքվում, որտեղ հանդիպում կունենա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է է РИА Новости-ն:
«Վաղը երեկոյան նախագահն արդեն կլինի Դուշանբեում և կմասնակցի ոչ պաշտոնական ճաշին, իսկ մյուս օրը կկայանան ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի շրջանակում բոլոր միջոցառումները: Մինչ այդ վաղը վաղ առավոտյան նախագահը կմեկնի Բաքու, որտեղ կայանալու է Ռուսաստան-Ադրբեջան ֆորումը: Պետությունների ղեկավարներ Պուտինն ու Ալիևը կշփվեն շրջանների ղեկավարների հետ, նաև նախագահը կայցելի Ձյուդոյի ԱԱ շրջանակում որոշ մրցաշարեր»,- ասել է Պեսկովը: