29/09/2018 10:44
Լավրովը կոչ է արել Արևմուտքին «ուշքի բերել» Ուկրաինային
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, ելույթ ունենալով ՄԱԿ-ի ԳԱ-ում, հորդորել է Արևմուտքին «ուշքի բերել» Ուկրաինային: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Նա նշել է, որ այս պահին ռուսական կողմն աջակցում է Դոնբասում ԵԱՀԿ Մինսկի խմբի առաքելությանը և պատրաստ է քննարկել նրան ՄԱԿ-ի անվտանգություն տրամադրելու հարցը: Սակայն Կիևը «ինքն իրեն պատրանքներով հույս է տալիս», որ Արևմուտքի աջակցությամբ կտեղակայի խաղաղապահների: Բացի այդ երկիրը սկսել է «ավելի հաճախակի սպառնալ ուժային սցենարով»:
«Կիևի ներկայիս խնամակալները, պետք է իրենց խնամյալներին բացատրեն և ստիպեն դադարեցնել Դոնբասի շրջափակումը և ազգային փոքրամասնությունների խտրականությունն Ուկրաինայում»,- հավելել է Լավրովը