02/10/2018 00:13
Էյֆելյան աշտարակը ոսկեզօծվել է՝ ի հիշատակ Շառլ Ազնավուրի (Տեսանյութ, լուսանկար)
Էյֆելյան աշտարակը ներկվել է ոսկեգույն երանգով՝ ի հիշատակ աշխարահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի:
«Այսօր երեկոյան ժամը 21.30-ին (Երևանի ժամանակով 23.30) Փարիզը կհարգի Շառլ Ազնավուրի հիշատակը: Կհնչեն նրա ամենագեղեցիկ կատարումները, նրա դիմանկարը կհայտնվի մեծ էկրանների վրա: Էյֆելյան աշտարակի լուսավորությունը կլինի ոսկեգույն», - ասվում է մայրաքաղաքի քաղաքապետ Անն Իդալգոյի հայտարարության մեջ:
Ce soir à 21h30, Paris rendra hommage à #CharlesAznavour, en diffusant sur le pont d'Iéna ses plus belles chansons et des portraits de lui sur écran géant. @LaTourEiffel, en fond, sera illuminée couleur or. À admirer depuis la place de Varsovie, au pied des Jardins du Trocadéro.
— Anne Hidalgo (@Anne_Hidalgo) October 1, 2018