06/10/2018 11:09
Ֆրանսիայի ԱԳՆ-ն անհանգստացած է Սիրիային С-300-ի մատակարարմամբ
Ֆրանսիան մտահոգություն է հայտնում Սիրիային ռուսական С-300 համակարգերի մատակարարման առնչությամբ: Այս մասին հայտարարել են երկրի ԱԳՆ-ից:
«Ֆրանսիան մտահոգություն է հայտնել Ռուսաստանի կողմից սիրիական վարչակազմին հակաօդային միջոցների մատակարարման առնչությամբ», - ասվում է գործակալության կայքում:
Նա նշել է, որ տարածաշրջանում լարված իրավիճակի պայմաններում նման սարքավորումների մատակարարումը «նպաստում է ռազմական տագնապի ռիսկի պահպանմանը և հետաձգում սիրիական ճգնաժամի քաղաքական կարգավորման հեռանկարը»:
Հոկտեմբերի 2-ին ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Անվտանգության խորհրդին է ներկայացրել Սիրիային S-300 մատակարարման մասին: