08/10/2018 11:02
Բացառված է, որ որևէ մեկը քաղաքական կամ այլ միջամտության պատճառով ենթարկվի քրեական պատասխանատվության. Փաշինյանը՝ ՔԿ-ում
Համոզված եմ, որ մենք բոլորովին նոր փուլ ենք թևակոխում, երբ հանրության ու քննչական մարմինների միջև կա վստահություն, ինչը շատ կարևոր է, այսօր Քննչական կոմիտեում ՔԿ ծառայողի օրվա կապակցությամբ կազմակերպված հանդիսավոր նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ քննչական պրոցեսի ընթացքում ներկայում, երբ նոր իրողություններ են հաստատվել, քաղաքական միջամտություններ չեն կատարվում։ «Բացառված է, որ որևէ մեկը քաղաքական կամ այլ միջամտության պատճառով ենթարկվի քրեական պատասխանատվության։
Կա բարիկադներ կառուցելու ու բարիկաադներ ապամոնտաժելու ժամանակը, և ես համոզված եմ, որ մոտենում ենք բարիկադներ ապամոնտաժելու ժամանակին։ Արտահերթ խորհրդարանական ընտրությունները լինելու են հենց այդ սահմանագիծը», - հայտարարեց Փաշինյանը՝ շնորհավորելով ՔԿ բոլոր ծառայողներին։
Նա համոզմունք հայտնեց, որ Հայաստանում կա բավարար պոտենցիալ երկրի ապագան կառուցելու հարցում։