Հույս ունեմ հաստատվել Հայաստանում՝ նվիրվելու համար ծրագրերին, որ հայրս նախաձեռնել էր այնտեղ. Նիկոլա Ազնավուր

10/10/2018 16:43

Հույս ունեմ հաստատվել Հայաստանում՝ նվիրվելու համար ծրագրերին, որ հայրս նախաձեռնել էր այնտեղ. Նիկոլա Ազնավուր


Ներկայացնում ենք «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր Նիկոլա Ազնավուրի հարցազրույցը, որը հրապարակվել է Le Journal du Dimanche ֆրանսիական շաբաթաթերթում։

- Հաջորդ ուրբաթ Դուք Երևանում ներկայացնելու եք «Ազնավուր» կենտրոնի ծրագիրը, որը Ձեր հոր վերջին նախաձեռնություններից մեկն էր: Ի՞նչ կարող եք պատմել այս ծրագրի մասին: Ինչպե՞ս այն ծնվեց: Ո՞րն է դրա առաքելությունը։

Այս ծրագրի գաղափարը հորս մոտ ծնվել է տարիներ առաջ և մենք այն ձևավորել ենք միասին: Նրա ցանկությունը էր կիսվել մարդկանց հետ իր համար ամենաթանկով՝ ֆրանսերենով, երաժշտությամբ և կինոյով: Ինձ թույլ տամ մեջբերել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի խոսքերը. «Ֆրանսիական մշակույթը կշողա Հայաստանում  «Ազնավուր» կենտրոնի միջոցով»:

Այդ կենտրոնի մի մասը նվիրված կլինի նրա արվեստին, բայց ավելի շատ ինտերակտիվ միջավայրի, այլ ոչ թե ավանդական թանգարանի տեսքով: Կենտրոնի այցելուներին կողջունի հորս ձայնը, որը կուղեկցի նրանց հորս կյանքի ամենանշանակալի փուլերով` ծնողների արտագաղթից մինչև նրա հաղթանակը բեմում: Բացի թանգարան լինելուց կենտրոնը նաև հանդես կգա որպես կրթական և մշակութային փոխանակումների, քննարկումների և ուսանելու վայր: Մենք մասնավորապես կենտրոնում կառաջարկենք ֆրանսերենի ուսուցման մեթոդ` հիմնված հորս ստեղծագործությունների տեքստերի վրա:

«Ազնավուր» կենտրոնի ամբողջական հայեցակարգն ու գաղափարը կներկայացվի լայն  հանրությանը հոկտեմբերի 11-ին Երևանում՝ Ֆրանկոֆոնիայի 17-րդ  գագաթաժողովի շրջանակներում, որն առաջին անգամ է անցկացվում Հայաստանում: Չնայած այն խոր վշտին, որ կենտրոնը պետք է հանդիսավոր բացեմ առանց հորս, իմ պարտքն է հարգել նրա հիշատակը և անել ամեն ինչ, որպեսզի նրա տեսլականը իրականություն դառնա:

- Միասին դուք հիմնել եք «Ազնավուր» հիմնադրամը: Կարո՞ղ եք ասել՝ ինչ հանգամանքներում է այն ստեղծվել, ինչպիսի՞ գործունեություն այն կարող է ծավալել և որո՞նք են հիմնադրամի առջև դրված նպատակները:

Հայրս խորապես նվիրյալ մարդ էր: Մեծահոգությունն ու առատաձեռնությունը նրա կյանքի առանցքում էին և՛ որպես արտիստ, և՛ որպես մարդ: Գործը ու ժառանգությունը, որը նա թողնում է իրենից հետո, հսկայական է։ Հանրությունը հիշում է նրա նվիրվածությունը հայ ժողովրդին, որը նա ցուցաբերեց 1988 թ․ Սպիտակի ողբերգական երկրաշարժից հետո,  հատկապես «Քեզ համար Հայաստան» նախաձեռնության միջոցով: Նա հավասարապես ներգրավված էր նաև քաղցկեղի և ալցհեյմերի դեմ պայքարում, վերջերս մասնակցել է նաև Հայիթի երկրաշարժի զոհերին օգնության տրամադրելուն:

Մեծ պատիվ և մեծ հնարավորություն է վառ պահել հորս հիշատակը հիմնադրամի միջոցով: Ցանկանում եմ ընդգծել, թե որքան զգացված եմ վերջին օրերին մարդկանց աջակցությունից: Սրտանց շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց աջակցությունն են ցուցաբերել թե՛ իրենց խոսքերով, թե՛ հիմնադրամին կատարած իրենց նվիրատվություններով:

- Ձեր հորը՝ Շառլ Ազնավուրին, համազգային հարգանքի տուրք մատուցվեց Փարիզի Հաշմանդամների պալատում։ Դուք անմիջապես ընդունեցի՞ք այդ գաղափարը, թե այն քննարկումների առարկա է եղել ձեր ընտանիքում։ Ի՞նչը ձեզ ստիպեց համաձայնվել։ Ի՞նչ մտապահեցիք այդ հանդիսավոր պահից, այդ օրը հնչած ելույթներից, հատկապես Հանրապետության նախագահի ելույթից։

Հայրս հայ ներգաղթյալների որդի էր։ Իմ պապիկն ու տատիկը ամեն ինչ արել են ֆրանսիական հասարակությունում ինտեգրվելու համար։ Սակայն դա ոչ մի կերպ չի ազդել Հայաստանին մեր պատկանելիության և կապվածության վրա։ Հայրս շատ երջանիկ կլիներ, եթե իմանար, որ արժանացել է նման պատվի, երբ Հայաստանի ու Ֆրանսիայի ղեկավարները միասին հարգում են իր հիշատակը Ֆրանսիական հանրապետության համար խորհրդանշական այս վայրում։

Էմանուել Մակրոնի ելույթը շատ հուզիչ էր։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նախագահ Մակրոնին, վարչապետ Փաշինյանին և նախագահ Սարգսյանին մեր կողքին լինելու և հոգեհանգստի արարողությանը մասնակցելու համար։ Նաև շնորհակալություն եմ հայտնում մեր բոլոր մտերիմներին, ներկաներին, ովքեր հավաքվել էին նրան հարգանքի տուրք մատուցելու։

- Շատերի համար Շառլ Ազնավուրն աշխարհում ամենահայտնի ֆրանսիացի երգիչն էր։ Արդյո՞ք նրա մեջ երկու մարդ էր ապրում, որոնց պիտի տարբերակեիք․ Շառլ՝ հայր  ու տղամարդ, և Ազնավուր՝ ժողովրդական գործիչ։ Ինչո՞վ էին նրանք միմյանցից տարբերվում

Հայրս գերմարդ էր։ Կարո՞ղ եք պատկերացնել՝ 94 տարեկանում ինքնաթիռ նստել Ճապոնիայում երկու համերգ ունենալու համար, վերադառնալ և իրար հետևից անցկացնել հարցազրույցներ։ Մինչև բավականին պատկառելի մի տարիք հասնելը, նա ընդամենը գիշերը մի քանի ժամ էր քնում։ Նա միշտ ստեղծագործում էր՝ տեքստ գրում, երաժշտություն ստեղծում, համերգ տալիս կամ շրջագայում․․ Նա պետք է որ ապրած լինի սովորական մարդու առնվազն երեք կամ չորս կյանքին համարժեք։ Կարծում եմ, որ ստեղծագործելով ապրելու այս անհագ ծարավը նրան փոխանցվել էր իր ծնողներից, ովքեր մազապուրծ էին եղել ցեղասպանությունից։ Այդ խոր ցնցումը մղում է ապրելու։

- Նա բավականին շատ էր աշխատում։ Ինչպես էր կարողանում ժամանակ գտնել ընտանիքի համար համերգների և ստեղծագործելու հետ միաժամանակ։

Երբ նա երկար շրջագայությունների էր մեկնում, մենք նրան շատ քիչ էինք տեսնում, բայց նա մեզ ամեն օր զանգում էր։ Միշտ վերադառնում էր շատ նվերներով և մեծ սիրով։ Մենք մեծացել ենք այդպիսի միջավայրում և հասկացել ենք, որ մարդկային հարաբերություններն ամենակարևորն են։

- Ի՞նչ խորհուրդներ է նա տվել Ձեզ, որոնք մինչ այսօր ուղղություն են տալիս կյանքում։ Ձեր կարծիքով, կյանքի ո՞ր կանոններն են նրան ուղեկցել և թույլ տվել դառնալ այն, ինչ նա դարձավ։

Հայրս երբեք խորհուրդներ չի տվել, նույնիսկ իր երեխաներին։ Նա սովորեցնում էր օրինակով։ Նա մեզ սովորեցրել է աշխատանքի և ճշտապահության  կարևորությունը։ Նրա կարեկցելու զգացումը,  մարդասիրական գործունեությունը ինձ ոգեշնչում են շարունակելու իր գործը։ Իմ հոր ամենանվիրական ցանկություններից մեկն էր «Ազնավուր» հիմնադրամի շուրջ միավորել բոլոր նրանց, ովքեր իրենց մեջ գտնում են մարդկանց հետ կիսվելու և բաց լինելու արժեքները։

-Ունե՞ք ընդհանուր երաժշտական նախասիրություններ։

- Հայրս հետաքրքրված էր երաժշտական բոլոր ժանրերով՝ անընդհատ փնտրելով նոր մտքեր և ոգեշնչում, բայց առավելապես կապված էր տեքստերի որակին և ֆրանսիական երաժշտության մեծ հեղինակներին։ Ինչ վերաբերում է ինձ, խոստովանեմ, որ իր երգերից բացի գրեթե ուրիշ բան չեմ լսում։ Տպավորություն ունեմ, որ նա ամեն ինչ ասել է, ամեն ինչ գրել է մարդկային զգացմունքների մասին։

 - Ի՞նչ էր նա Ձեզ պատմում իր կյանքից, իր ծնողներից, Հայաստանից։ Ինչպիսի՞ դրվագներ էր շոշափում։ Ի՞նչ է նա Ձեզ սովորեցրել իր պատմության մասին։

- Ինձ բախտ չի վիճակվել ճանաչել տատիկիս և պապիկիս, որովհետև նրանք մահացել էին, երբ ես դեռ չէի ծնվել։

Հայրս հակված չէր շատ խոսել այդ մասին, միգուցե սա պայմանավորված հայկական դաստիարակությունից բխող որոշակի զսպվածությամբ։ Բայց նա սիրում էր մեզ պատմել հետաքրքրաշարժ պատմություններ իր ծնողների մասին։ Քիչ ավելի ուշ ես դրանցից ավելի շատերն իմացա՝ կարդալով նրա գրքերը։

Հայաստանը բացահայտել եմ իր հետ ճանապարհորդությունների ժամանակ։ Առաջին անգամ, երբ այնտեղ եմ գնացել, միանգամից համակվել եմ մի շատ ուժեղ զգացումով։ Հույս ունեմ հաստատվել Հայաստանում՝ նվիրվելու համար ծրագրերին, որ հայրս նախաձեռնել էր այնտեղ։

- Ի՞նչ եք հասկացել նրանից, և, ի՞նչ եք կարծում, նա, ով այդքան հետաքրքրասեր էր երիտասարդության հանդեպ, ի՞նչ հասկացած կլինի Ձեզնից։

- Նա շատ էր կարդում, հետաքրքրվում էր այն ամենով, ինչ տեղի է ունենում աշխարհում։ Նա ծարավ էր ճանապարհորդությունների, բացահայտումների, սիրում էր ինֆորմատիկան, լուսանկարչությունը և ուզում էր փորձել աշխարհի բոլոր խոհանոցները։ Նա ինձ փոխանցել է այդ հետաքրքրասիրությունն ու սրտաբացությունը։ Հետաքրքրասեր մարդիկ միշտ ինչ-որ բան ունեն կիսելու։

- Գիտե՞ք՝ ինչու է նա ընտրել Նիկոլա անունը Ձեզ համար։

- Նա ընտրել էր ռուսական անուններ իր վերջին երեք երեխաների համար՝ Կատյա, Միշա, Նիկոլայ։ Բայց Ֆրանսիայում մարդիկ սխալ էին արտասանում իմ անունը, և նա նախընտրեց Նիկոլան։

- Իր ո՞ր երգն եք նախընտրում։ Ո՞րն է, ըստ Ձեզ, նրան առավելագույնս բնորոշում։ Լսե՞լ եք այն երգերը, որոնք դեռ գրում էր։ Ինչի՞ մասին են։

Ես չունեմ առանձին նախընտրած երգ, դրանք բոլորն այնքան ամբողջական են։ Տարբեր երգեր ինձ ուղեկցում են կյանքիս տարբեր դրվագներում՝ կախված իրավիճակներից, որոնց միջով անցնում եմ։

- Ի՞նչ կցանկանայիք, որ հիշվի նրանից։

-Ամեն ինչ։ Որ հիշենք նրա ստեղծածն իր ամբողջականությամբ, այն այնքան հարուստ է՝ երաժշտությունը, կինեմատոգրաֆիան, ինչպես նաև իր մարդասիրություն ու համամարդկային արժեքները։ Նա երգում էր ութ լեզուներով։ Իր հանդիսատեսը շատ մեծ է, նա կարողացել է հուզել սրտերն ամենուր, որտեղ երգել է և անցնել սերունդների միջով։

- Ի՞նչն է ամենաթանկը, որ նա կտակել է Ձեզ։ Նրա ո՞ր առարկան կցանկանայիք պահել՝ որպես հուշ։

- Մենք ընտանիքում կապված չենք առարկաներին։ Մենք միակարծիք որոշեցինք իր անձնական իրերը նվիրել «Ազնավուր» հիմնադրամին։ Նա ընդմիշտ կլինի մեզ հետ, մեր սրտերում և հուշերում։ Ամենաթանկ բանը, որ նա մեզ տվել է՝ ուրիշներին օգտակար լինելու պատրաստակամությունն է։

- Իսկ ո՞րն էր վերջին նվերը, որ նա Ձեզ բերել է շրջագայությունից։

- Ճապոնիայում նա գնել էր մի զվարճալի շապիկ իմ որդու՝ Միսաքի համար, ով ծնվել է այս տարվա օգոստոսին։ Մենք միասին նշեցինք նրա մեկամսյակը։ 


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23/02/2019 17:04 Մենք Փաշինյանի հաղթանակի «տորթից» բաժին չենք ակնկալում. Լևոն Տեր-Պետրոսյանը՝ իր և Նիկոլ Փաշինյանի հարաբերությունների մասին 23/02/2019 16:00 Twitter-ի համահիմնադիր Էվան Ուիլյամսը լքում է տնօրենների խորհուրդը 23/02/2019 15:44 Ձյան հետ խաղացող պանդայի մասնակցությամբ տեսանյութը համացանցի հիթ է դարձել (Տեսանյութ) 23/02/2019 15:28 Պրիմորսկի երկրամասում վագրը հարձակվել է մարդու վրա 23/02/2019 15:11 Թրամփին Վիետնամում հսկելու է ավելի քան 200 գաղտնի գործակալ 23/02/2019 14:54 Եթե իրադարձությունները փոխվել են, չի նշանակում պիտի քոքից ամեն ինչը փոխել. քաղաքացին օրհներգը փոխելու առաջաջկի մասին (Տեսանյութ) 23/02/2019 14:40 Չիմացության հետևանք է. օրհներգը կարելի է կատարելագործել, ոչ թե փոխել. Լևոն Շիրինյան 23/02/2019 14:33 Յամալոյի ճաշարանում հրդեհի ժամանակ մարդիկ են մահացել 23/02/2019 14:24 Հարկադիր մորթի հետևանքով վերացված գլխաքնակաները վերականգնելու համար տարիներ են պետք գալու. Բերբերյան 23/02/2019 14:15 Մետրոյի զարգացման ծրագիրը մտել է գործնական փուլ. քաղաքապետարանի առաջարկը գրավել է ներդրողներին 23/02/2019 14:05 Գվատեմալայում նախագահի կնոջ դեմ հետաքննություն են սկսել 23/02/2019 13:57 Մարտական պատրաստականության «բարձր» աստիճանի են բերվել ՊԲ շտաբի և միավորումների վարչության սպաները 23/02/2019 13:45 Մեկ շաբաթում հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1500 կրակոց 23/02/2019 13:30 Նավթի համաշխարհային գները զարգանում են տարբեր ուղղություններով 23/02/2019 13:19 Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Վանաձորի թիվ 7 հիմնական դպրոցի կառուցման շինաշխատանքների ընթացքին 23/02/2019 13:06 Նիգերիայում ընտրությունների օրը մի քանի պայթյուն է որոտացել 23/02/2019 12:54 ԱՄՆ ռազմական ինքնաթիռը ՌԴ տարածքում դիտարկում է անցկացրել 23/02/2019 12:41 Այսօր մենք մեզ զգում ենք ավելի շատ լքված, ցանկություն կա վաճառել ամեն ինչ ու հեռանալ Հայաստանից. հանգստյան տան սեփականատերը՝ Փաշինյանին (Տեսանյութ) 23/02/2019 12:31 Գեներալ-մայոր Արմեն Աբրահամյանը նշանակվել է Արցախի ԱԱԾ տնօրենի տեղակալ 23/02/2019 12:24 Հայաստանում ԱՄՆ նոր դեսպանը կժամանի Երևան հաջորդ շաբաթ 23/02/2019 12:12 Պորոշենկոն բողոքել է, որ Պուտինը հրաժարվել է հեռախոսով խոսել իր հետ 23/02/2019 11:59 Թրամփը ներկայացրել է ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցչի պաշտոնի թեկնածուին 23/02/2019 11:47 Իտալիայի առաջնություն. «Միլանը» ջախջախել է «Էմպոլիին» 23/02/2019 11:34 Տնտեսական հեղափոխության գաղափարախոսությունն է՝ քաղաքացին պետք է պայմանական փակի բոլոր այն փողոցները, որտեղով հոսում է աղքատությունը, խեղճությունը, ավերը. Փաշինյան (Տեսանյութ) 23/02/2019 11:20 Վենեսուելայի և Բրազիլիայի սահմանին հրաձգություն է տեղի ունեցել կան զոհեր 23/02/2019 11:08 «Մարդասիրական քայլ դրսևորենք». Նաիրա Զոհրաբյանը դիմել է Արտակ Զեյնալյանին 23/02/2019 10:59 ԱՄՆ-ում անսպասելի մահացել է Բրոդի Սթիվենսը 23/02/2019 10:47 Հայերը շատ մեծ դեր են ունեցել ռուսական զինված ուժերի կազմավորման գործում. Կոպիրկին (Տեսանյութ) 23/02/2019 10:36 Արթիկ-Ալագյազ ճանապարհահատվածում բուք է 23/02/2019 10:27 Գալու է նաև «դո սվիդանիա» ասելու ժամանակը. Շարմազանով 23/02/2019 10:19 «Հրապարակ». Ո՞վ է բողոքում՝ մի երկու տնօրեն-մնօրե՞ն. Արսեն Թորոսյան 23/02/2019 10:16 «Ժամանակ». Շարունակվում է խոզի և տավարի մսի էժանացումը 23/02/2019 10:12 «Հրապարակ». Ես կարողանում եմ միաժամանակ մի քանի բան անել՝ և՛ լսել, և՛ գրել, և՛ կարդալ, և՛ ընդհանրապես. Մարուքյան 23/02/2019 10:08 «Ժողովուրդ». «Իմ քայլը» խմբակցությունը աշխատասենյակների բաշխումն օրիգինալ ձևով է իրականացրել 23/02/2019 10:04 «Փաստ». ՀՀԿ–ն հստակեցնում է «ճանապարհային քարտեզը» 23/02/2019 09:59 «Հրապարակ». Մասիսի աղբահանությունը կիրականացնի «Զիբիլի Գոռ»-ի հոր ընկերությունը 23/02/2019 09:54 «Ժամանակ». «Իմ քայլում» շատերը կողմ են մարիխուանան օրինականացնող օրենքի ընդունմանը 23/02/2019 09:50 «Ժողովուրդ». Վանեցյանը՝ Կոստանյանի հետ աշխատելու մասին. Ես ուրախ կլինեմ երբևէ նրա հետ աշխատել 23/02/2019 09:35 Կիևյան կամրջի վրա փրկարարները կանխել են ինքնասպանության փորձը 22/02/2019 19:30 Գոդինը ճանաչվել է Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն խաղացող 22/02/2019 19:18 Նպատակս էր ներկայացնել մեր չեմպիոններին ոչ թե իրենց նվաճումներով, այլ՝ որպես մարդ. Յուրի Ալեքսանյանի նոր գիրքն արդեն հասանելի է. տեսանյութ 22/02/2019 19:17 «Մենք չենք պարտվելու». Վարչապետը հյուրընկալել է Գարեգին Բ և Արամ Ա կաթողիկոսներին 22/02/2019 19:05 Լսեք, հերիք է օրհներգ քննարկեք, բավական է, թեման փակված եմ համարում. Ալեն Սիմոնյան 22/02/2019 19:00 Բացահայտվել է ՊՆ պաշտոնատար անձի կողմից 1000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու դեպք. ԱԱԾ 22/02/2019 18:55 Լուկաշենկո. Իմ բոլոր որդիներն էլ չեն ցանկանում նախագահ դառնալ 22/02/2019 18:47 Այս տարվա հուլիսից խանութներին կարգելեն անվճար պոլիէթիլենային տոպրակներ տրամադրել 22/02/2019 18:41 Բենզինը թանկացել է 10 դրամով. ՏՄՊՊՀ 22/02/2019 18:35 «Շախմատ» առարկայի ճակատագիրը քննարկվել է կրթության նախարարությունում 22/02/2019 18:29 Չինաստանը Վենեսուելային 10 տարում 62 միլիարդ դոլարի վարկ է տվել 22/02/2019 18:07 Դպրոցական պայուսակները երկու անգամ ավելի թեթև կլինեն. Նախարար 22/02/2019 18:01 «Հանուն Ռուսաստանի ամրապնդման» 5 ուղտ են այրել 22/02/2019 17:49 Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նախագահում է ԵԱՏՀ խորհրդի հերթական նիստը 22/02/2019 17:45 Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է 22/02/2019 17:42 Վիգեն Չալդրանյանը հրաժարական է տվել Ազգային կինոակադեմիայի նախագահի պաշտոնից 22/02/2019 17:40 «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի տնօրենն այցելել է Սիրիայում մարդասիրական առաքելություն իրականացնող հայ մասնագետներին 22/02/2019 17:33 Վալենտինա Մատվիենկոյի հրավերով Արարատ Միրզոյանը մեկնում է Մոսկվա 22/02/2019 17:29 19 տարի սայլակին գամված Արտաշեսը ոտքի է կանգնել. Արմեն Մուրադյան (Տեսանյութ) 22/02/2019 17:14 Ավստրիայում անօրինական ֆինանսական գործարքների համար 30 անձի դեմ քրեական գործ է հարուցնել 22/02/2019 17:07 Ադրբեջանում շարունակվում է ռազմականացումը, սահմանամերձ շրջաններում ինժեներական աշխատանքներ են կատարվում. Դավիթ Բաբայան 22/02/2019 17:00 Գինեսի ռեկորդների գրքում է հայտնվել է աշխարհի ամենամեծ ջինսը 22/02/2019 16:54 Մեր տարածաշրջանը կոկորդիլոսին հարմար չէ, մեր ժողովուրդը գառի միս է շատ սիրում. Ուրցաձորի գյուղապետ (տեսանյութ) 22/02/2019 16:48 Բոլորովին դրա ժամանակը չէ, որովհետև մենք պատրաստ չենք այդ փոփոխությունները կատարելուն. մշակութաբանը՝ օրհներգի փոփոխության մասին 22/02/2019 16:40 Ֆրանսիական Societe Generale բանկը զանգվածային կրճատումներ է նախապատրաստում 22/02/2019 16:33 ԱՄՆ մասնագետները իրենց աջակցությունն են առաջարկել Հայաստանում թմրանյութերի դեմ պայքարին 22/02/2019 16:30 Հարուստներին ունեզրկելու գործընթացում գլոբալ առումով ռիսկեր կան. Արտակ Մանուկյան 22/02/2019 16:23 Թուրքիայում զինվորականների ձերբակալությունները շարունակվում են 22/02/2019 16:16 Աղվերանում ձնահյուսի տակ մնացած ֆրանսիացին մահացել է 22/02/2019 16:13 Վենեսուելայում անհայտ անձինք գրոհել են խորհրդարանականների տեղափոխող ավտոբուսը 22/02/2019 16:07 Ռազմաքաղաքական միջավայրը, որ այսօր կա մեր տարածաշրջանում, մեզ թույլ չի տալիս «յոլա գնալու» տրամաբանությամբ ապրել. Փաշինյան (Տեսանյութ) 22/02/2019 16:02 Ադրբեջանը շփման գծի ողջ երկայնքով զարկ է տվել ինժեներական աշխատանքներին. Թևան Պողոսյան 22/02/2019 15:59 Աշտարակում թալանել են Արագածոտնի մարզպետարանի կրթության և մշակույթի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարի տունը 22/02/2019 15:48 Էկվադորի արևելքում 7.5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել 22/02/2019 15:40 39-ամյա կնոջը մեղադրանք է առաջադրվել՝ հարևանուհու ոսկյա զարդերը գողանալու համար 22/02/2019 15:35 Չինաստանը 2018 թվականի ենթարկվել է ամենամեծ թվով կիբերհարձակումների 22/02/2019 15:30 Արարատ Միրզոյանն ընդունել է Նիդերլանդների դեսպան Յոհաննես Դաումային 22/02/2019 15:22 Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել քննարկում «Աշխատիր Հայաստան» արշավի վերաբերյալ 22/02/2019 15:10 Ռուսաստանի ֆուտբոլի ֆեդերացիան նոր նախագահ ունի 22/02/2019 14:58 Մահացել է լրագրող Անդրեյ Պոպովը 22/02/2019 14:45 Ջուլիան Ասանժը նոր անձնագիր է ստացել 22/02/2019 14:39 Կոտայքում ձյան զանգվածի տակ մնացած ֆրանսիացի լեռնագնացներին օգնելու համար դեպքի վայր է մեկնել ՊՆ ուղղաթիռ 22/02/2019 14:31 Որևէ երկիր իրավունք չունի ո՛չ թելադրել, ո՛չ պարտադրել մեզ. իրանագետը՝ վարչապետի իրանյան այցի մասին 22/02/2019 14:28 13 միլիոն դոլար արժողությամբ թմրանյութը պահել են ելակում 22/02/2019 14:16 «Ռեալը» Մոդրիչի հետ համաձայնեցրել է նոր պայմանագրի պայմանները 22/02/2019 14:14 Ucom-ի և «Դասավանդի’ր, Հայաստան»-ի ղեկավարները մասնակցեցին «Տեխնոլոգիաները հանուն կրթության» քննարկմանը 22/02/2019 14:04 Համաներումը լավագույն ինստիտուտը չէ. Արտակ Զեյնալյան 22/02/2019 14:03 Լին Թրեյսին երդվեց ծառայել Հայաստանում որպես ԱՄՆ դեսպան 22/02/2019 13:59 Սկանդալային Մառա Բաղդասարյանը մեքենայի կայանման համար պարտքեր է կուտակել 22/02/2019 13:54 Չարագուշակություններ անել չեմ ուզում, բայց պետք է պատրաստ լինել, որ նման տեմպերով գալիք գարնան բույրը կարող է շաղախված լինել նաև վառոդով. Աշոտյան 22/02/2019 13:49 ԱՄՆ-ն Սիրիայում կթողնի «խաղաղապահ զորակազմ» 22/02/2019 13:43 Իրանը հետաքրքրված է ԼՂ հակամարտության կարգավորմամբ, սակայն արդյոք Ռուսաստանը ցանկանում է, որ այն կարգավորվի. ԵԱՀԿ ՄԽ նախկին համանախագահ 22/02/2019 13:38 Զեյնալյանը չի հերքում, որ փորձել է այցելել Ռոբերտ Քոչարյանին 22/02/2019 13:36 Ֆրանսիացի լեռնագնացը Կոտայքի լեռներում մնացել է ձյան զանգվածի տակ 22/02/2019 13:30 Էջմիածնի քաղաքապետը դատարանում անձամբ կպաշտպանի իր իրավունքները 22/02/2019 13:24 2015-ի ՔՊ հիմնարար փաստաթղթում գրված է՝ 25 տարուց պետք է ՀՀ բնակչության թիվը կրկնապատկվի. սա Սերժ Սարգսյանին գերազանցել է. Կիրո Մանոյան 22/02/2019 13:19 ՄԻԵԴ ներկայացված դիմումները չեն ընկալվում որպես թշնամական ակցիա Հայաստանի նկատմամբ. Արդարադատության նախարար 22/02/2019 13:15 Կառավարության ծրագրում Հայաստան-Սփյուռք հարաբերությունների հարցին վերաբերող ինստիտուցիոնալ լուծում չկա. Վարդան Մարաշլյան 22/02/2019 13:08 Լոռու մարզում կոռուպցիոն բնույթի հանցագործությունները տարածված են սոցիալական աջակցության ոլորտում. Դատախազությունը փաստեր է ներկայացրել 22/02/2019 13:07 Դոնալդ Թրամփի և Կիմ Չեն Ընի սանրվածքը մեծ պահանջարկ է վայելում Վիետնամում (Տեսանյութ) 22/02/2019 13:00 Վրաստանի խորհրդարանը հրաժարվել է Սաակաշվիլիի ռեժիմը հանցավոր հայտարարել 22/02/2019 12:51 Թուրքիան զորավարժություն է անցկացնում ՆԱՏՕ-ՀԱՊԿ սահմանին և դրան պետք է լուրջ մոտենալ. Ռուբեն Մելքոնյան