10/10/2018 18:14
Լիբանանի նախագահը ժամանել է Հայաստան
Լիբանանի նախագահ Միշել Աունը և և առաջին տիկին Նադյա Չամին ժամանել են Երևան, ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Լիբանանի ազգային լրատվական գործակալությունը:
Լիբանանի նախագահը կմասնակցի Երևանում հոկտեմբերի 11-12-ը կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Լիբանանի նախագահի գլխավորած պաշտոնական պատվիրակությանը կմիանա երկրի արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Ջեբրան Բասիլը: Պաշտոնական պատվիրակության կազմում են նաև այլ նախարարներ, դեսպաններ և դիվանագետներ:
Լիբանանի նախագահը գագաթնաժողովի ընթացքում հանդես կգա ելույթով, հանդիպումներ կունենա մի շարք պետությունների ղեկավարների և գագաթնաժողովի մասնակից պատվիրակությունների հետ: