10/10/2018 13:20
Հայաստանն ու Ռուանդան կակտիվացնեն համագործակցությունը թվային տնտեսության ոլորտում
Հայաստանի և Ռուանդայի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Լուիզ Մուշիկիվաբոն Երևանում կայացած հանդիպման ժամանակ պատրաստակամություն են հայտնել գործնական քայլեր ձեռնարկել երկու երկրների միջև հարաբերությունների առավել ակտիվացման և ոլորտային համագործակցության խորացման ուղղությամբ:
Որպես թիրախային ոլորտ նշվել է թվային տնտեսությունը, տեղեկատվական տեխնոլոգիաների և նորարարության բնագավառները:
Ընդգծելով, որ Աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների համակողմանի զարգացումը հադիսանում է Հայաստանի արտաքին քաղաքականության գերակայություններից մեկը՝ Հայաստանի ԱԳՆ ղեկավարը հույս է հայտնել, որ Երևանում ՖՄԿ նախարարական 35-րդ համաժողովի և 17-րդ գագաթաժողովի անցկացումը նոր լիցք կհաղորդի ինչպես կազմակերպության շրջանակներում բազմակողմ համագործակցության ընդլայնմանը, անպես էլ կուրվագծի անդամ պետությունների միջև երկկողմ կապերի առավել ամրապնդման ու խորացման հեռանկարները: