10/10/2018 13:40
Հայաստանում հերթական մարդահամարը կանցկացվի 2020 թվականին
Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց Հայաստանում հերթական մարդահամարն անցկացնել 2020 թվականի հոկտեմբերի 18-27-ը:
Մարդահամարի մեթոդաբանական, կազմակերպական սկզբունքների, նյութերի հավաքման եղանակների և տվյալների մեքենայական մշակման ծրագրերի և տեխնոլոգիայի փորձարկումն իրականացնելու համար փորձնական մարդահամար կանցկացվի Շիրակի մարզի Արթիկ համայնքում և Կոտայքի մարզի Արամուս, Ակունք, Կամարիս և Մայակովսկի համայնքներում 2019 թվականի հոկտեմբերի 3-12-ը:
Արդյունքում, 2020թ. մարդահամարի ծրագրին համապատասխան կստացվի երկրի մշտական և առկա բնակչության թվաքանակների ու նրանց սոցիալ-ժողովրդագրական բնութագրերի վերաբերյալ վիճակագրական տվյալներ՝ ապահովելով հաջորդ տասնամյակի համար բնակչության թվաքանակի հաշվարկի հիմքը: