10/10/2018 16:03
Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի օրերի Երևանի մետրոպոլիտենը կաշխատի արտակարգ ռեժիմով
Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի անցկացման օրերի ընթացքում «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ն աշխատանքներն իրականացնելու է արտակարգ ռեժիմով՝ աշխատանքային օրվա գրաֆիկով և լրացուցիչ շարժակազմերով, տեղեկացնում են մետրոպոլիտենի լրատվական ծառայությունից։
«Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն որոշակի ժամային փոփոխություններ: Մետրոյի աշխատանքները կսկսվեն 07:00-ից մինչ 24:00-ն և անհրաժեշտության դեպքում կերկարաձգվեն», - ասված է տարածված հաղորդագրությունում: