10/10/2018 15:27
Ինտերպոլի նախկին ղեկավարի կինը պատմել է սպառնալիքների մասին
Գրեյս Մենը՝ Ինտերպոլի նախկին ղեկավար Մեն Խունվեյի կինը, պատմել է, որ վախենում է իր կյանքի համար: Այս մասին նա ասել է CNN- ին տված հարցազրույցում:
Ինտերնպոլի նախագահ Մեն Խունվեյն անհետացել էր սեպտեմբերի վերջին: Ավելի ուշ պարզվել էր, որ նա ձերբակալվել է Չինաստանում, իշխանությունները նրան կասկածում են կոռուպցիայի համար: Խունվեյը հեռացվել էր կազմակերպության ղեկավարի պաշտոնից:
Գրեյս Մենը խոստովանել է, որ ամուսնու անհետանալուց հետո նրան զանգահարել է անհայտ անձը և սպառնացել: Նա նաև ասել է, որ իր երկու յոթ տարեկան տղաներից թաքցնում է իրենց հոր հետ տեղի ունեցածը