10/10/2018 12:01
Քենիայում ՃՏՊ-ի զոհերի թիվը հասել է 50-ի
Քենիայի արևմտյան մասում ավտոբուսի շրջվելու հետևանքով զոհերի թիվը հասել է 50-ի, հայտնել Է Daily Nation տեղական թերթը՝ հղում անելով ոստիկանությանը:
Ավելի վաղ հաղորդվում էր 42 մահացածի մասին:
Վթարը տեղի է ունեցել հոկտեմբերի 10-ի առավոտյան Կերիչոյի օկրուգում: Վկաների տվյալներով՝ ավտոբուսը, որը նախատեսված է 67 մարդու փոխադրման համար, կտրուկ վերելքի ժամանակ դուրս է եկել ճանապարհից, բախվել ցանկապատին և շրջվել:
Ինչպես նշում է հրատարակությունը, ՃՏՊ-ի զոհ է դարձել մինչև հինգ տարեկան ութ երեխա: Իշխանությունների տվյալներով՝ տուժածներին տեղափոխել են տեղի հիվանդանոցներ, նրանց թիվը չի ճշտվում: Star թերթի տվյալներով՝ ընդամենն ավտոբուսում եղել Է 52 մարդ: Միջադեպի մյուս հանգամանքները ճշտվում են, հաղորդել է ՌԻԱ Նովոստին