10/10/2018 13:59
Դավիթ Տոնոյանը հետևել է հայ-ռուսական համատեղ գնդային զորավարժություններին
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Մարշալ Բաղրամյանի անվան զորավարժարանում այսօր հետևել է հայ-ռուսական համատեղ գնդային զորավարժություններին։
Դավիթ Տոնոյանին ուղեկցում էին Հայ-ռուսական միացյալ զորախմբի հրամանատար, գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանը, ինչպես նաև ՀՀ ԶՈւ-երի ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը։
Նախ պաշտպանության նախարարը լսել է հրամանատարների զեկույցները զորավարժությունների սցենարի, պատրաստության և այլ հարցերի մասին։ Որից հետո Դավիթ Տոնոյանը հետևել է զորավարժության մասնակից ստորաբաժանումների պրակտիկ գործողություններին։