
10/10/2018 22:17
Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 16-ին հրաժարական կներկայացնի
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջիկա օրերին կներկայացնի իր հրաժարականը` դեկտեմբերին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների համար:
«Նախնական կարող եմ ասել, որ ընտրությունները մոտավորապես դեկտեմբերի 9-ին-10-ին, պլյուս-մինուս մի քանի օր, այդ հատվածում տեղի կունենան։ Եվ սրա համար ես ես պետք է հրաժարական տամ մինչև հոկտեմբերի 16-ն ընկած ժամանակահատվածը», - ասել է Փաշինյանը «Ֆրանս 24» հեռուստաընկերությանը: