«Մանոն» լիրիկական օպերայի պրեմիերա. համաշխարահային մակարդակի ներկայացում` Երևանում

11/10/2018 12:36

«Մանոն» լիրիկական օպերայի պրեմիերա. համաշխարահային մակարդակի ներկայացում` Երևանում


Հոկտեմբերի 7-ին Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ Ժյուլ Մասնեի «Մանոն» լիրիկական օպերայի պրեմիերան: Թատրոնի արտիստները, երգչախումբը և նվագախումբը երաժշտության միջոցով «պատմեցին» շեվալյե Դե Գրիեյի և գեղեցկուհի Մանոն Լեսկոյի սիրո պատմությունը:

Դիրիժոր Քրիստոֆեր Օքասեքը իր ձեռքերի հավասարակշռությամբ և երաժշտականությամբ կարողացավ փոխանցել Մասնեյի ֆենոմնալ մեղեդայնությունը, որը իր ողջ հմայքով ակնհայտորեն ներծծված էր ողջ երաժշտական կտավի մեջ:

Ֆրանկոֆոնիայի օրերին ընդառաջ, երբ ողջ Հայաստանում «իշխում է» ֆրանսիականության մթնոլորտ, այս պրեմիերան լավագույն տուրքն էր ֆրանսիական դասական արվեստին, քանզի բեմահարթակ էր բարձրացել մի կոմպոզիտորի ստեղծագործություն, ով շարունակելով Գունոյի և Բիզեի ավանդույթները, իր երաժշտական մելոսի շնորհիվ կարողացել էր դառնալ ֆրանսիական երաժշտական երկնակամարի ամենափայլուն աստղը, կոմպոզիտոր, ում անքննելի տաղանդը և օժտվածությունը օպերային ժանրում կարողացավ ապահովել նրա շռնդալից հաջողությունը Ֆրանսիայի և ողջ Եվրոպայի երաժշտական թատրոններում:



Իր առաջին բեմադրությունից հետո(1884 թ, Փարիզ, Opéra-Comique) «Մանոն» օպերան այնպիսի հաղթարշավ սկսեց, որ կոմպոզիտորի կյանքի օրոք բեմադրվեց մոտ 1000 անգամ: Եվ ահա, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանի համընդգրկուն աշխատանքի շնորհիվ «Մանոնի» կանգառը այս անգամ Հայաստանն էր:

Մեր թատրոնը ներկայացրեց մի օպերա, որի գրական հիմքը Աբբատ Պռեվոյի «Պատմություն շեվալյե Դե Գրիեյի և Մանոն Լեսկոյի մասին» (1731) նովելն էր. ռեալ սիրո պատմություն, որն իր ժամանակի ամենաընթերցված և պահանջված գրական ստեղծագործությունն էր համարվում: Ֆրանսիացի ընթերցողը այնքան սիրեց այս նովելը, որ այն դարձավ նաև Օբերի բալետի, Պուչինիի օպերայի գրական հիմքը նույնպես, իսկ Մանոն անունը դարձավ Ֆրանսիայի սիմվոլներից մեկը:

Ֆրանսիական կոմպոզիտորի ամենահեղինակավոր աշխատանքը, որտեղ համատեղված էին ֆրանսիական գալլիական ոճը, նատուրալիստական ու իմպրեսիոնիստական տարրերը, խանդավառորեն ընդունվեց հայ հասարակության կողմից: Հանդիսատեսի արձագանքը գերազանցեց բոլոր սպասումները: Արտիստների հրաշալի ձայները, նվագախմբի հավասարակշռված և էմոցիոնալ նվագը, ֆրանսիական կոլորիտային բեմադրությունը և իհարկե անզուգական երաժշտությունը ձուլվեցին միմյանց հետ և ստեղծեցին այնպիսի մթնոլորտ, որտեղ հանդիսատեսը չկարողացավ զսպել իր զգացմունքները. հոտնկայս և չդադարող ծափերը, թաց աչքերն ու բուռն ողջյուններն էին այն գնահատականը, որ հանդիսատեսը կարող էր բեմին փոխանցել դահլիճից:

Օպերայի լիբրետոն, որը մշակվել էր Ա. Մելյակի և Ֆ. Ժիլլի կողմից, զարգացրել էին սյուժեն առավել լայն, բազմաբնույթ և հյութեղ ֆոնի վրա: Օպերայի առանցքում Փարիզի քաղաքային կյանքն է տարբեր սոցիալական շերտերին պատկանող մարդկանց իրական կյանքը, որի առանցքում, իհարկե, երկու սիրահար զույգերի սիրո պատմությունն է:



Ներկայացման ռեժիսորն էր լատվիացի հայտնի ռեժիսոր Անդրեյս Ժագարսը, ով օպերայի գործողությունները 18-րդ դարից տեղափոխել էր 20-րդ դարի 60-ականների Փարիզ,այդ իսկ պատճառով, այն, ինչ տեղի էր ունենում բեմում, հիշեցնում էր ֆրանսիական հայտնի քաղաքային կյանքը իր բոհեմական կենցաղով: Շատ տպավորիչ էր տեսնել, թե ինչպես է ներկայացման ռեժիսորը կարողացել ստեղծել անզսպելի կրքի և պոետական նուրբ սիրո նրբերանգները մեկ ստեղծագործության մեջ:

Տեսարանները, որոնք բնութագրում էին ֆրանսիական կյանքը, ներկայացված էին գրականագիտական ճշգրտությամբ, իսկ դետալները և հագուստը հիշեցնում էին իսկական նրբանկատ ֆրանսիացու կերպար. լաքապատ կոշիկներ, մեծ գլխարկներ և կեղծամներ, ֆրանսիական ոճով դիմահարդարում:

Ինչպես ցանկացած մելոդրամ, այնպես և «Մանոն»-ը ռեժիսորից պահանջում էր տեսարանների և գործողությունների կոնտրաստներ. հյուրանոցից դեպի փարիզյան աղմկոտ փողոց, Սան Սյուլպիս եկեղեցուց դեպի խաղատուն և ահա այս հակադիր և տարբեր տեսարաններում պետք էր ստեղծել դրամատիկ ու երաժշտական ներդաշնակություն, որը տարբեր մասնագետների համատեղ ջանքերով հնարավոր եղավ տեսնել մեկ ընդհանրության մեջ:

Ռեժիսորի ամենամեծ պահանջը համոզիչ լինելն էր. երկար տարիների ռեիսորական փորձով Անդրեյս Ժագարսը օպերային երգիչների հետ աշխատում էր Ստանիսլավսկու դերասանական մեթոդով, որը կոտրել էր բոլոր կարծրատիպերը և օպերա բերել իրական դրամատիկ արտիստական ռեալիստական խաղ: Արտիստներից պահանջները մեծ էին, ոչ միայն պարտիտուրի գերազանց իմացություն, այլև դարաշրջանի և սիմվոլների:

Քրիստինա Պաստերնակը զգեստային լուծումներ էր գտել, այնպես, որ արտիստների երգչախումբի և մենակատարներ զգեստները համապատասխանեն Կոկո Շանելի և Դիորի բարձր ոճին: Հատուկ նրբաճաշակությամբ էին ընտրված Մանոնի զգեստները, որոնք համապատասխանում էին Իֆ Սեն-Լոռանի հավաքածուներին: 60-ականների նորաձևությունը, լիարժեք ազատության, սիրո և անսահման երջանկության զգացողության ժամանակաշրջանը հնարավոր եղավ փոխանցել դահլիճից և ամենակարևորն այն էր, որ Փարիզի այդ նրբանկատ բույրը, 60-ականների ճաշակը, զգացվեց նաև դահլիճում: Հանդիսատեսը հավատաց հերոսներին, հավատաց նրանց հարաբերություններին, տառապանքին, սիրուն և վայելեց այն:



Մերի Մովսիսյանը, ով մարմնավորում էր Մանոնի կերպարը, հիացրեց հանդիսատեսին իր կանտիլենային երգեցողությամբ: Հատկապես տպավորիչ էր Մանոնի գավոտը երրորդ գործողության մեջ, որտեղ առավել ցայտուն է բացահայտվում նրա կերպարի թե’ արտիստական և թե’ երգչական կողմը: Մանոնի լեյթեմաները` լինելով նրա զգացմունքայնության արտահայտման հիմնական ձևը, կարմիր թելի պես անցնում էին ողջ օպերայով և արտահայտում նրա տառապանքը և սերը:Բավականին երիտասարդ սոպրանոն կարողացավ ստեղծել իր կերպարի դրամատուրգիան`անմեղ սկզբում և տրագիկ վերջում:

Լիպարիտ Ավետիսյանը` լինելով գրական Դե Գրիեյի հետ գրեթե նույն տարիքում, նույնքան լավ էր զգում նրա զգացմունքները, որոնք կունենար հենց Դե Գրիեն, նրա հույսերը, կասկածները, սերը և խանդավառությունը: Նրա տենորը` իր լիրիկական կանտիլենայով և հախուռն զգացմունքայնությամբ համապատասխանում էր կոմպոզիտորի մելոդրամայի բոլոր պահանջներին: Նրա ձայնը նույնքան տպավորիչ էր, որքան և իր կերպարը, այն ներդաշնակության մեջ էր բոլոր առումներով:

Իսկ Դե Գրիեյի հայրը` Կոմս Դե Գրիեի դերակատար, բաս Հայկ Տիգրանյանը, զարմացրեց հանդիսատեսին իր հարուստ ձայնով, տեմբրի մեջ զգացվում էր իր կերպարին հատուկ ազնվականությունը, վեհությունը, պատվախնդրությունը, ով ոչ մի դեպքում չէր կարող զիջումների գնալ: Երգիչը կարողացել էր իր ազդեցիկ ձայնով, պրոֆեսիոնալ երգեցողությամբ և արտիստիզմով ստեղծել ազնվական ընտանիքի հոր իրական կերպար, ում զարմանքը ահռելի մեծ էր տեսնելով որդուն «սխալ» և ընտանիքի համար ոչ հարիր միջավայրում, բայց ներում չկա, քանզի հասարակությունը այն թույլ չէր տա:

Լեսկոյին մարմնավորող Կիմ Սարգսյանը իր փափուկ բարիտոնով կարողացավ ստեղծել խաղային և խարիզմատիկ կերպար: Նրա երգողոցության մեջ կար պրոֆեսիոնալիզմ, երաժշտականություն և լիրիկական մելոդրամային հատուկ ավանդույթներ:
Աշոտ Ղանթարջյանը` ով մարմնավորում էր Բրետինիի կերպարը, կարողացավ ճիշտ և գրագետ մատուցել այն, երգել Մասնեի երաժշտական ոճով ` պահպանելով 19-րդ դարի վոկալ ավանդույթները:

Օպերայի բոլոր դերակատարները`Ռուբեն Նուրիջանյան, Սոֆյա Բաղդասարյան, Թամարա Դադոյան, Գրետա Բագիյան, Խաչիկ Բեկյան մեկ ընտանիքի նման,մեծ ոգևորությամբ կարողացան մեզ փոխանցել ֆրանսիական ամենահայտնի ստեղծագործությունը, բոլորն էլ պրոֆեսիոնալ էին, բոլորն էլ ճիշտ կերպարի մեջ:

19-րդ դարի ֆրանսիական երաժշտությունից անմասն չէն կարող լինել խոսակցական հատվածները` ռեչետատիվները, որոնց ժամանակ հնչում էր երաժշտություն, որն էլ ապահովում էր մելոդրամա-յի իրական պատկեր: Իսկ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում երգիչները խոսում և երգում էին ճիշտ ֆրանսերեն: Իսկ այդ արդյունքը ապահովել էր Սերինե Թադևոսյանը, ով հսկայական լեզվական աշխատանք էր տարել երգիչների հետ, որի ընթացքում բացվել էին ֆրանսերեն լեզվի բոլոր գաղտնիքները:

Վոկալ բոլոր ավանդույթները, երգեցողական տեխնիկան և ֆրանսիական ոճին հատուկ նրբերանգները և այլ հմտությունների հետ աշխատել էր վոկալ հայտնի մասնագետ Աքսել Էվերարտը:

Կատարված աշխատանքը ահռելի էր, այսօր Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմաիակն թատրոնը շնորհիվ Կոնստանտին Օրբելյանի համաշխարահային մակարդակի ներկայացումներ ունի, քանզի նրա ահռելի ջանքերի և անասելի աշխատանքի արդյունքում այսօր մեր երգիչները վայելում են իրենց աշխատանքի պտուղները, հանդիսատեսի սերը և ջերմությունը:

Հեղինակ՝ Մշակութաբան Արմինե Տիգրանյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23/02/2019 17:04 Մենք Փաշինյանի հաղթանակի «տորթից» բաժին չենք ակնկալում. Լևոն Տեր-Պետրոսյանը՝ իր և Նիկոլ Փաշինյանի հարաբերությունների մասին 23/02/2019 16:00 Twitter-ի համահիմնադիր Էվան Ուիլյամսը լքում է տնօրենների խորհուրդը 23/02/2019 15:44 Ձյան հետ խաղացող պանդայի մասնակցությամբ տեսանյութը համացանցի հիթ է դարձել (Տեսանյութ) 23/02/2019 15:28 Պրիմորսկի երկրամասում վագրը հարձակվել է մարդու վրա 23/02/2019 15:11 Թրամփին Վիետնամում հսկելու է ավելի քան 200 գաղտնի գործակալ 23/02/2019 14:54 Եթե իրադարձությունները փոխվել են, չի նշանակում պիտի քոքից ամեն ինչը փոխել. քաղաքացին օրհներգը փոխելու առաջաջկի մասին (Տեսանյութ) 23/02/2019 14:40 Չիմացության հետևանք է. օրհներգը կարելի է կատարելագործել, ոչ թե փոխել. Լևոն Շիրինյան 23/02/2019 14:33 Յամալոյի ճաշարանում հրդեհի ժամանակ մարդիկ են մահացել 23/02/2019 14:24 Հարկադիր մորթի հետևանքով վերացված գլխաքնակաները վերականգնելու համար տարիներ են պետք գալու. Բերբերյան 23/02/2019 14:15 Մետրոյի զարգացման ծրագիրը մտել է գործնական փուլ. քաղաքապետարանի առաջարկը գրավել է ներդրողներին 23/02/2019 14:05 Գվատեմալայում նախագահի կնոջ դեմ հետաքննություն են սկսել 23/02/2019 13:57 Մարտական պատրաստականության «բարձր» աստիճանի են բերվել ՊԲ շտաբի և միավորումների վարչության սպաները 23/02/2019 13:45 Մեկ շաբաթում հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1500 կրակոց 23/02/2019 13:30 Նավթի համաշխարհային գները զարգանում են տարբեր ուղղություններով 23/02/2019 13:19 Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Վանաձորի թիվ 7 հիմնական դպրոցի կառուցման շինաշխատանքների ընթացքին 23/02/2019 13:06 Նիգերիայում ընտրությունների օրը մի քանի պայթյուն է որոտացել 23/02/2019 12:54 ԱՄՆ ռազմական ինքնաթիռը ՌԴ տարածքում դիտարկում է անցկացրել 23/02/2019 12:41 Այսօր մենք մեզ զգում ենք ավելի շատ լքված, ցանկություն կա վաճառել ամեն ինչ ու հեռանալ Հայաստանից. հանգստյան տան սեփականատերը՝ Փաշինյանին (Տեսանյութ) 23/02/2019 12:31 Գեներալ-մայոր Արմեն Աբրահամյանը նշանակվել է Արցախի ԱԱԾ տնօրենի տեղակալ 23/02/2019 12:24 Հայաստանում ԱՄՆ նոր դեսպանը կժամանի Երևան հաջորդ շաբաթ 23/02/2019 12:12 Պորոշենկոն բողոքել է, որ Պուտինը հրաժարվել է հեռախոսով խոսել իր հետ 23/02/2019 11:59 Թրամփը ներկայացրել է ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցչի պաշտոնի թեկնածուին 23/02/2019 11:47 Իտալիայի առաջնություն. «Միլանը» ջախջախել է «Էմպոլիին» 23/02/2019 11:34 Տնտեսական հեղափոխության գաղափարախոսությունն է՝ քաղաքացին պետք է պայմանական փակի բոլոր այն փողոցները, որտեղով հոսում է աղքատությունը, խեղճությունը, ավերը. Փաշինյան (Տեսանյութ) 23/02/2019 11:20 Վենեսուելայի և Բրազիլիայի սահմանին հրաձգություն է տեղի ունեցել կան զոհեր 23/02/2019 11:08 «Մարդասիրական քայլ դրսևորենք». Նաիրա Զոհրաբյանը դիմել է Արտակ Զեյնալյանին 23/02/2019 10:59 ԱՄՆ-ում անսպասելի մահացել է Բրոդի Սթիվենսը 23/02/2019 10:47 Հայերը շատ մեծ դեր են ունեցել ռուսական զինված ուժերի կազմավորման գործում. Կոպիրկին (Տեսանյութ) 23/02/2019 10:36 Արթիկ-Ալագյազ ճանապարհահատվածում բուք է 23/02/2019 10:27 Գալու է նաև «դո սվիդանիա» ասելու ժամանակը. Շարմազանով 23/02/2019 10:19 «Հրապարակ». Ո՞վ է բողոքում՝ մի երկու տնօրեն-մնօրե՞ն. Արսեն Թորոսյան 23/02/2019 10:16 «Ժամանակ». Շարունակվում է խոզի և տավարի մսի էժանացումը 23/02/2019 10:12 «Հրապարակ». Ես կարողանում եմ միաժամանակ մի քանի բան անել՝ և՛ լսել, և՛ գրել, և՛ կարդալ, և՛ ընդհանրապես. Մարուքյան 23/02/2019 10:08 «Ժողովուրդ». «Իմ քայլը» խմբակցությունը աշխատասենյակների բաշխումն օրիգինալ ձևով է իրականացրել 23/02/2019 10:04 «Փաստ». ՀՀԿ–ն հստակեցնում է «ճանապարհային քարտեզը» 23/02/2019 09:59 «Հրապարակ». Մասիսի աղբահանությունը կիրականացնի «Զիբիլի Գոռ»-ի հոր ընկերությունը 23/02/2019 09:54 «Ժամանակ». «Իմ քայլում» շատերը կողմ են մարիխուանան օրինականացնող օրենքի ընդունմանը 23/02/2019 09:50 «Ժողովուրդ». Վանեցյանը՝ Կոստանյանի հետ աշխատելու մասին. Ես ուրախ կլինեմ երբևէ նրա հետ աշխատել 23/02/2019 09:35 Կիևյան կամրջի վրա փրկարարները կանխել են ինքնասպանության փորձը 22/02/2019 19:30 Գոդինը ճանաչվել է Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն խաղացող 22/02/2019 19:18 Նպատակս էր ներկայացնել մեր չեմպիոններին ոչ թե իրենց նվաճումներով, այլ՝ որպես մարդ. Յուրի Ալեքսանյանի նոր գիրքն արդեն հասանելի է. տեսանյութ 22/02/2019 19:17 «Մենք չենք պարտվելու». Վարչապետը հյուրընկալել է Գարեգին Բ և Արամ Ա կաթողիկոսներին 22/02/2019 19:05 Լսեք, հերիք է օրհներգ քննարկեք, բավական է, թեման փակված եմ համարում. Ալեն Սիմոնյան 22/02/2019 19:00 Բացահայտվել է ՊՆ պաշտոնատար անձի կողմից 1000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու դեպք. ԱԱԾ 22/02/2019 18:55 Լուկաշենկո. Իմ բոլոր որդիներն էլ չեն ցանկանում նախագահ դառնալ 22/02/2019 18:47 Այս տարվա հուլիսից խանութներին կարգելեն անվճար պոլիէթիլենային տոպրակներ տրամադրել 22/02/2019 18:41 Բենզինը թանկացել է 10 դրամով. ՏՄՊՊՀ 22/02/2019 18:35 «Շախմատ» առարկայի ճակատագիրը քննարկվել է կրթության նախարարությունում 22/02/2019 18:29 Չինաստանը Վենեսուելային 10 տարում 62 միլիարդ դոլարի վարկ է տվել 22/02/2019 18:07 Դպրոցական պայուսակները երկու անգամ ավելի թեթև կլինեն. Նախարար 22/02/2019 18:01 «Հանուն Ռուսաստանի ամրապնդման» 5 ուղտ են այրել 22/02/2019 17:49 Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նախագահում է ԵԱՏՀ խորհրդի հերթական նիստը 22/02/2019 17:45 Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է 22/02/2019 17:42 Վիգեն Չալդրանյանը հրաժարական է տվել Ազգային կինոակադեմիայի նախագահի պաշտոնից 22/02/2019 17:40 «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի տնօրենն այցելել է Սիրիայում մարդասիրական առաքելություն իրականացնող հայ մասնագետներին 22/02/2019 17:33 Վալենտինա Մատվիենկոյի հրավերով Արարատ Միրզոյանը մեկնում է Մոսկվա 22/02/2019 17:29 19 տարի սայլակին գամված Արտաշեսը ոտքի է կանգնել. Արմեն Մուրադյան (Տեսանյութ) 22/02/2019 17:14 Ավստրիայում անօրինական ֆինանսական գործարքների համար 30 անձի դեմ քրեական գործ է հարուցնել 22/02/2019 17:07 Ադրբեջանում շարունակվում է ռազմականացումը, սահմանամերձ շրջաններում ինժեներական աշխատանքներ են կատարվում. Դավիթ Բաբայան 22/02/2019 17:00 Գինեսի ռեկորդների գրքում է հայտնվել է աշխարհի ամենամեծ ջինսը 22/02/2019 16:54 Մեր տարածաշրջանը կոկորդիլոսին հարմար չէ, մեր ժողովուրդը գառի միս է շատ սիրում. Ուրցաձորի գյուղապետ (տեսանյութ) 22/02/2019 16:48 Բոլորովին դրա ժամանակը չէ, որովհետև մենք պատրաստ չենք այդ փոփոխությունները կատարելուն. մշակութաբանը՝ օրհներգի փոփոխության մասին 22/02/2019 16:40 Ֆրանսիական Societe Generale բանկը զանգվածային կրճատումներ է նախապատրաստում 22/02/2019 16:33 ԱՄՆ մասնագետները իրենց աջակցությունն են առաջարկել Հայաստանում թմրանյութերի դեմ պայքարին 22/02/2019 16:30 Հարուստներին ունեզրկելու գործընթացում գլոբալ առումով ռիսկեր կան. Արտակ Մանուկյան 22/02/2019 16:23 Թուրքիայում զինվորականների ձերբակալությունները շարունակվում են 22/02/2019 16:16 Աղվերանում ձնահյուսի տակ մնացած ֆրանսիացին մահացել է 22/02/2019 16:13 Վենեսուելայում անհայտ անձինք գրոհել են խորհրդարանականների տեղափոխող ավտոբուսը 22/02/2019 16:07 Ռազմաքաղաքական միջավայրը, որ այսօր կա մեր տարածաշրջանում, մեզ թույլ չի տալիս «յոլա գնալու» տրամաբանությամբ ապրել. Փաշինյան (Տեսանյութ) 22/02/2019 16:02 Ադրբեջանը շփման գծի ողջ երկայնքով զարկ է տվել ինժեներական աշխատանքներին. Թևան Պողոսյան 22/02/2019 15:59 Աշտարակում թալանել են Արագածոտնի մարզպետարանի կրթության և մշակույթի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարի տունը 22/02/2019 15:48 Էկվադորի արևելքում 7.5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել 22/02/2019 15:40 39-ամյա կնոջը մեղադրանք է առաջադրվել՝ հարևանուհու ոսկյա զարդերը գողանալու համար 22/02/2019 15:35 Չինաստանը 2018 թվականի ենթարկվել է ամենամեծ թվով կիբերհարձակումների 22/02/2019 15:30 Արարատ Միրզոյանն ընդունել է Նիդերլանդների դեսպան Յոհաննես Դաումային 22/02/2019 15:22 Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել քննարկում «Աշխատիր Հայաստան» արշավի վերաբերյալ 22/02/2019 15:10 Ռուսաստանի ֆուտբոլի ֆեդերացիան նոր նախագահ ունի 22/02/2019 14:58 Մահացել է լրագրող Անդրեյ Պոպովը 22/02/2019 14:45 Ջուլիան Ասանժը նոր անձնագիր է ստացել 22/02/2019 14:39 Կոտայքում ձյան զանգվածի տակ մնացած ֆրանսիացի լեռնագնացներին օգնելու համար դեպքի վայր է մեկնել ՊՆ ուղղաթիռ 22/02/2019 14:31 Որևէ երկիր իրավունք չունի ո՛չ թելադրել, ո՛չ պարտադրել մեզ. իրանագետը՝ վարչապետի իրանյան այցի մասին 22/02/2019 14:28 13 միլիոն դոլար արժողությամբ թմրանյութը պահել են ելակում 22/02/2019 14:16 «Ռեալը» Մոդրիչի հետ համաձայնեցրել է նոր պայմանագրի պայմանները 22/02/2019 14:14 Ucom-ի և «Դասավանդի’ր, Հայաստան»-ի ղեկավարները մասնակցեցին «Տեխնոլոգիաները հանուն կրթության» քննարկմանը 22/02/2019 14:04 Համաներումը լավագույն ինստիտուտը չէ. Արտակ Զեյնալյան 22/02/2019 14:03 Լին Թրեյսին երդվեց ծառայել Հայաստանում որպես ԱՄՆ դեսպան 22/02/2019 13:59 Սկանդալային Մառա Բաղդասարյանը մեքենայի կայանման համար պարտքեր է կուտակել 22/02/2019 13:54 Չարագուշակություններ անել չեմ ուզում, բայց պետք է պատրաստ լինել, որ նման տեմպերով գալիք գարնան բույրը կարող է շաղախված լինել նաև վառոդով. Աշոտյան 22/02/2019 13:49 ԱՄՆ-ն Սիրիայում կթողնի «խաղաղապահ զորակազմ» 22/02/2019 13:43 Իրանը հետաքրքրված է ԼՂ հակամարտության կարգավորմամբ, սակայն արդյոք Ռուսաստանը ցանկանում է, որ այն կարգավորվի. ԵԱՀԿ ՄԽ նախկին համանախագահ 22/02/2019 13:38 Զեյնալյանը չի հերքում, որ փորձել է այցելել Ռոբերտ Քոչարյանին 22/02/2019 13:36 Ֆրանսիացի լեռնագնացը Կոտայքի լեռներում մնացել է ձյան զանգվածի տակ 22/02/2019 13:30 Էջմիածնի քաղաքապետը դատարանում անձամբ կպաշտպանի իր իրավունքները 22/02/2019 13:24 2015-ի ՔՊ հիմնարար փաստաթղթում գրված է՝ 25 տարուց պետք է ՀՀ բնակչության թիվը կրկնապատկվի. սա Սերժ Սարգսյանին գերազանցել է. Կիրո Մանոյան 22/02/2019 13:19 ՄԻԵԴ ներկայացված դիմումները չեն ընկալվում որպես թշնամական ակցիա Հայաստանի նկատմամբ. Արդարադատության նախարար 22/02/2019 13:15 Կառավարության ծրագրում Հայաստան-Սփյուռք հարաբերությունների հարցին վերաբերող ինստիտուցիոնալ լուծում չկա. Վարդան Մարաշլյան 22/02/2019 13:08 Լոռու մարզում կոռուպցիոն բնույթի հանցագործությունները տարածված են սոցիալական աջակցության ոլորտում. Դատախազությունը փաստեր է ներկայացրել 22/02/2019 13:07 Դոնալդ Թրամփի և Կիմ Չեն Ընի սանրվածքը մեծ պահանջարկ է վայելում Վիետնամում (Տեսանյութ) 22/02/2019 13:00 Վրաստանի խորհրդարանը հրաժարվել է Սաակաշվիլիի ռեժիմը հանցավոր հայտարարել 22/02/2019 12:51 Թուրքիան զորավարժություն է անցկացնում ՆԱՏՕ-ՀԱՊԿ սահմանին և դրան պետք է լուրջ մոտենալ. Ռուբեն Մելքոնյան

Տվյալ բաժնի վերջին նյութերը