11/10/2018 16:18
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում նախագահությունը երկու տարով փոխանցվեց Հայաստանին
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում նախագահությունը երկու տարով փոխանցվեց Հայաստանին:
«Մենք լիովին գիտակցում ենք այն պատասխանատվությունը, որն այսուհետ ստանձնում է Հայաստանի Հանրապետությունը՝ գալիք երկու տարիների ընթացքում այդ նախագահությունն ապահովելու համար։
Ցանկանում եմ կրկին շնորհակալություն հայտնել Ֆրանկոֆոնիայի բոլոր անդամ երկրներին և կառավարություններին՝ վստահության համար։
Ցանկանում եմ նաև մեր շնորհակալությունը հայտնել և շնորհավորել Մադագասկարի Հանրապետությանը՝ Ֆրանկոֆոնիային իր կարևոր նպաստը բերելու և այն ձեռքբերումների համար, որ ունեցել եք Անտանանարիվուի գագաթնաժողովից ի վեր»,-ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Մինչ այդ, հիշեցնենք, նախագահող երկիրն էր Մադագասկարը: Հայաստանից նախագահությունը կփոխանցվի Թունիսին: