12/10/2018 10:03
Բոլթոնը գալիս է Հայաստան ամերիկյան շահերը անվտանգության հարցերում առաջ մղելու համար
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հոկտեմբերի 20-ին տարածաշրջան այցի շրջանակում կլինի նաև Հայաստանում:
«Հոկտեմբերի 20-ին ես կմեկնեմ Ռուսաստան, Ադրբեջան, Հայաստան ու Վրաստան` հանդիպելու իմ գործընկերների ու բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ` ամերիկյան շահերը անվտանգության մի շարք հարցերում առաջ մղելու համար», - «Թվիթերի» իր միկրոբլոգում գրել է Բոլթոնը:
On October 20th I'll be travelling to Russia, Azerbaijan, Armenia, and Georgia to meet with my counterparts and other senior officials to advance American interests on a range of security issues.
— John Bolton (@AmbJohnBolton) October 11, 2018