12/10/2018 17:44
Սանկտ Պետերբուրգում «հարուստ ռուսները» մեքենայից 50 հազար ռուբլի են նետել մարդկանց վրա ու կատարվածը տեսանկարահանել
Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքի «Գոստինիյ դվոր» շրջանում մեքենայի միջից հազար ռուբլիանոցներով 50 հազար ռուբլի են նետել անցորդների վրա:
Համացանցում հրապարակած տեսանյութում երևում է, որ զարմացած անցորդները շտապել են հավաքել գումարը, թղթադրամներն իսկական են եղել:
Ավելի ուշ Instagram-ի richrussiankids էջում տեսանյութ է հայտնվել, որն արվել է մեքենայի ներսում ու ցույց է տալիս դիմակավորված երիտասարդի, որի ձեռքում կա 50.000 ռուբլի: Նա ասում է, որ այս գումարը Սանկտ Պետերբուրգում միջին աշխատավարձն է կազմում: «Եվ դուք սրա համա՞ր եք ձեզ կոտորում»,- ասում է տեսանյութի հերոսը, ում պնդմամբ՝ փողը միայն «թղթի կտորներ են»: Նա տեսախցիկի առաջ սկսում է նետել թղթադրամները, տեսանյութում լսվում են զարմացած անցորդների արձագանքները: