12/10/2018 12:29
Ճապոնիայի հյուսիսում 4.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Ճապոնիայի հյուսիսում 4.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Ինչպես տեղեկացնում է երկրի ազգային օդերևութաբանական վարչությունը, երկրաշարժը տեղի է ունեցել ուրբաթ: Նշվում է, որ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Հոկայդո պերֆեկտուրայում: Ստորգետնյա ցնցումների օջախը գտնվել է 30 կմ խորության վրա:
Երկրաշարժի հետևանքով տուժածների կամ ավերածությունների մասին տեղեկություն չի հաղորդվել: Հայտարարվել է ցունամիի վտանգ, սակայն մի քանի րոպե անց նախազգուշացումը չեղարկվել է: