12/10/2018 15:56
Ուզբեկստանի նախագահն ընդունել է ԱՊՀ-ի պաշտպանության նախարարների խորհրդի նիստին ժամանած պատվիրակությունների ղեկավարներին
Ուզբեկստանի նախագահ Շավկաթ Միրզիյոևն ընդունել է ԱՊՀ-ի երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին ժամանած պատվիրակությունների ղեկավարներին, հայտնում է РИА Новости-ն:
Պետության ղեկավարը ողջունել է հանդիպման մասնակիցներին: «Ես մեկ անգամ ևս ձեզ՝ ԱՊՀ-ի պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի պատվիրակությունների բոլոր ղեկավարներիդ, ողջունում եմ Ուզբեկստանում: ԱՊՀ-ն իրապես այն հարթակն է, որն այժմ մեզ անհրաժեշտ է: Ուզբեկստանը երկար է մասնակցել ԱՊՀ-ին, բայց այնպիսի փոխգործակցություն, ինչպիսին ունենք այսօր, չի եղել», - ասել է նախագահը: