12/10/2018 10:12
Չուվաշիայում խոշոր ավտովթար է տեղի ունեցել, կա 10-ից ավելի զոհ
ՌԴ կազմում գտնվող Չուվաշիա Հանրապետությունում սարսափելի ՃՏՊ է տեղի ունեցել. բեռնատարը բախվել է 15 ուղևորով ավտոբուսին, ինչի հետևանքով 12 մարդ է մահացել: Պատահարի պատճառներն ու հանգամանքները պարզվում են, հայնում է ТАСС-ը:
Ինքնավար շրջանի ՆԳՆ-ից «Интерфакс»-ին հայտնել են, որ ՃՏՊ-ն տեղի է ունեցել տեղական ժամանակով՝ 19:10-ին, Չեբոկսարի շրջանում:
Հարուցվել է քրեական գործ