12/10/2018 23:25
Փաշինյանը Թրյուդոյին է հանձնել ԱԱԾ արխիվից նրա հոր՝ Հայաստան կատարած այցի լուսանկարները (Տեսանյութ)
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն 1984 թվականին իր հոր՝ Պիեռ Թրյուդոյի հետ Հայաստան այցելելու առիթ է ունեցել:
«Եվ հույս ունեմ, որ պարոն Թրյուդոն հասկանում է, որ խորհրդային այդ ժամանակաշրջանում իր հայրիկի հետ մենակ չեն եղել, մենակ չեն եղել, մենակ չեն եղել: Եվ մեր երկրի Ազգային անվտանգության ծառայությունը փնտրել և գտել է այս լուսանկարը Պետական անվտանգության կոմիտեի արխիվներից: Ի՞նչն է հետաքրքիր. քանի որ պարոն Թրյուդոն այն ժամանակ տակավին մանուկ է եղել և հետաքրքրություն չի ներկայացրել Պետական անվտանգության կոմիտեի համար, նա որևէ կերպ օբյեկտիվի տեսարանում չի հայտնվել: Հաճույքով սա նվիրում եմ իմ բարեկամին», - ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ի պատիվ պաշտոնական այցով ՀՀ ժամանած Կանադայի վարչապետի տրված պաշտոնական ընթրիքի ժամանակ: