12/10/2018 16:30
ԿԺԴՀ-ի և Ռուսաստանի առաջնորդները շնորհավորական հեռագրեվ են փոխանակվել
ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընն ուրբաթ, շնորհավորական հեռագիր է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ԿԺԴՀ-ի և ԽՍՀՄ-ի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 70-ամյակի կապակցությամբ, հայտնում են Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությունից:
Գործակալության տվյալներով՝ իր հաղորդագրության մեջ Կիմ Չեն Ընը նշել է, որ «պետությունների միջև հարաբերությունները զարգացել են փոխադարձ հարգանքի, բարիդրացիական հարաբերությունների և փոխադարձ բարենպաստության սկզբունքների հիման վրա»:
Կիմ Չեն Ընը նաև վստահություն է հայտնել, Հյուսիսային Կորեայի և Ռուսաստանի միջև հարաբերությունները կշարունակեն զարգանալ նոր դարաշրջանի պահանջներին և երկու երկրի ժողովուրդների շահերին համապատասխան: