12/10/2018 16:11
Ռուանդայի ԱԳ նախարարն ընտրվել է Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղար (Տեսանյութ)
Այսօր Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի վերջին օրը, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար ընտրվեց Ռուանդայի ԱԳ նախարար Լուիս Մուշիկիվաբոն:
Հիշեցնենք՝ այդ պաշտոնում առաջադրվել էին կազմակերպության գործող գլխավոր քարտուղար, կանադացի Միկայել Ժանն ու Ռուանդայի ԱԳ նախարար Լուիս Մուշիկիվաբոն: Միկայել Ժանը այդ պաշտոնը զբաղեցնում էր 2015 է թվականից, իսկ Լուիս Մուշիկիվաբոյի թեկնածությունն առաջադրել էր Աֆրիկյան պետությունների միությունը:
Ֆրանկոֆոնիայի հաջորդ գագաթաժողովը կանցկացվի 2020 թվականին, Թունիսում:
«Ես որպես գլխավոր քարտուղար կարևորություն եմ տալու ֆրանսերենին այս բազմալեզու աշխարհում: Այն 9 տարին, որ ես անցկացրեցի Ռուանդայի դիվանագիտական ոլորտում, ես փորձել եմ լուծումներ գտնել կոնկրետ հարցերի, մի երկիր, որը տուժել է ցեղասպանության պատճառով, որը նաև կարողացավ վերակառուցվել, ես ուզում եմ ֆրանկոֆոնիային տալ իր դերը որպես մի ատյան, որը կունենա հաշտարարի դեր այդ բանակցություններում».-գագաթնաժողովից հետո ունեցած ասուլիսում հայտարարեց ՖՄԿ գլխավոր քարտուղարը:
Ավելի վաղ Aysor.am-ը տեղեկացրել էր, որ Ռուանդայի ԱԳ նախարար Լուիս Մուշիկիվաբոն Երևանի Ազատութան հրապարակում Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում գեղեցիկ պար էր ցուցադրել և զարմացրել շատերին։