12/10/2018 17:05
Ճապոնիայի և ԱՄՆ-ի ընկերությունները թռչող անվարորդ բեռնատար են մշակում
Ճապոնական Yamato Holdings տրանսպորտային խոշոր ընկերությունն ամերիկյան Bell Helicopter կորպորացիայի հետ պայմանավորվել է թռչող անվարորդ բեռնատարի համատեղ մշակման շուրջ: Ինչպես հայտնել է Ճապոնիայի Nikkei առաջատար գործարար թերթը, մեքենան պետք է տեղավորի մինչև 450 կիլոգրամ բեռ և օդում շարժվի 160 կմ/ժ արագությամբ:
Պլանների համաձայն, թռչող բեռնատարները գնորդների համար հասանելի կլինեն 2020-ական թվականների կեսերին: Դրանց մշակումը կապված է առաջին հերթին Ճապոնիայում տրանսպորտի ոլորտում բանվորական ձեռքերի աճող անբավարարության հետ:
Թերթը նշում է, որ 2019 թվականի օգոստոսին կանցկացվեն այդ մեքենայի՝ մեկուկես մետր երկարությամբ փոքրացված նախատիպի առաջին փորձարարական թռիչքները: Այն կփոխադրի 30 կիլոգրամ բեռ: Թռչող բեռնատարը նախագծում են կոնվերտոպլանի սկզբունքով. այն ուղղահայաց թռիչքներ և վայրէջքներ կկատարի ինչպես ուղղաթիռը, իսկ այնուհետև հորիզոնական կշարժվի ինչպես ինքնաթիռը: Նման մանյովրները նրան թույլ կտան կատարել չորս պտուտակները, որոնք փոխում են իրենց դիրքը: