12/10/2018 16:16
Ուգանդայում առնվազն 40 մարդ է մահացել սողանքների հետևանքով
Ուգանդայի արևելյան շրջանում սողանքների հետևանքով զոհերի թիվը հասել է 40-ի, Բուդուդա օկրուգի ղեկավար Ուիլսոն Ուատիրան հայտնել է New Vision տեղական հրատարակությանը:
Արևելյան մարզի Բուդուդա օկրուգի բնակիչները հայտնել են, որ սողանքներն առաջացել են հինգշաբթի սկսված տեղատարափներից: Տարերքի զոհերի թիվը կարող է զգալիորեն աճել, քանի որ, ըստ չհաստատված տվյալների, մարզի դժվարամատչելի շրջաններում հարյուրավոր մարդիկ են անհետ կորել:
Երկրի նախագահ Յովերի Մուսեվենին հայտարարել է, որ փրկարարների խմբեր են ուղարկվել տուժած շրջան: