12/10/2018 19:33
Նիկոլ Փաշինյանը հատուկ շնորհակալություն է հայտնել Էդվարդ Նալբանդյանին
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովը դրական է գնահատել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով, գագաթնաժողովն անցել է բարձր մակարդակով և շնորհակալություն է հայտնել բոլոր մարդկանց, ովքեր ներգրավված են եղել կազմակերպչական աշխատանքներում։
Փաշինյանի խոսքով, գագաթնաժողովը Հայաստանում կազմակերպելու մասին որոշումը կայացվել էր դեռ 2016-ին:
«Գագաթնաժողովը Հայաստանում անցկացնելու գործում շատ մեծ է ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանի դերակատարությունը։ Հատուկ շնորհակալություն Էդվարդ Նալբանդյանին այդ ջանքերի համար», – ասել է Ն.Փաշինյանը: