12/10/2018 16:41
Հնդկաստանում օդանավը թռիչքի ժամանակ դիպել է օդանավակայանի արգելապատին. Լուսանկար
Air India ավիաընկերության ինքնաթիռը, որը Հնդկաստանի Տրիչինիպոլի քաղաքից (երկրի հարավի Թամիլնադի նահանգ) մեկնել էր Դուբայ, հարկադրական վայրէջք է կատարել Մումբայում, հայտնել Է NDTV հեռուստաալիքը:
Նրա տվյալների համաձայն՝ օդանավը թռիչքի ժամանակ իր շասիներով դիպել է օդանավակայանի արգելապատին ու վնասել դրանք: Դրանից հետո օդանավի հրամանատարը որոշում է ընդունել ինքնաթիռը շրջել դեպի Մումբայ, որտեղ էլ ավելի ուշ բարեհաջող վայրէջք է կատարել: Նշվում է, որ ինքնաթիռում գտնվող 136 ուղևորները և անձնակազմի անդամները չեն տուժել:
Վայրէջքից քիչ հետո ուղեւորներին նոր օդանավ Է տրամադրվել, որով նրանք մեկնել են Դուբայ: Երկու օդաչուները ժամանակավորապես հեռացվել են աշխատանքից, նրանց նկատմամբ ստուգում Է իրականացվում: Միջադեպի այլ մանրամասնություններ չեն ներկայացվում:
The image of damaged #Airindia flight @aaiTRZairport to #Dubai . pic.twitter.com/KGO6xNEylr
— VanakkamTrichy (@VanakkamTrichy) October 12, 2018