13/10/2018 14:13
Մոտակա ժամանակներում կադրային փոփոխություններ կլինեն. Հայկ Մարության (Տեսանյութ)
Բոլոր այն մարդիկ, ովքեր հմուտ մասնագետներ են, ունեն մասնագիտական կարողություններ, պատրաստ են նոր Հայաստանին ծառայել՝ կարող ենք իրենց հետ աշխատել, այսօր երդմնակալության արարողությունից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։
Այդուհանդերձ, ըստ Մարությանի, դա չի նշանակում, որ չեն լինի կրճատումներ կամ պաշտոնանկություններ։
«Մենք հարգելու ենք պրոֆեսիոնալ մարդկանց, մարդկանց ովքեր ունեն մեծ փորձ, ինստիտուցիոնալ հիշողություններ», - ասաց Մարությանը։
Լրագրողները հետաքրքրվեցին, թե արդյոք մնալու է Կամո Արեյանը փոխքաղաքապետի պաշտոնում, Մարությանը պատասխանեց.
«Վստահեցնում եմ ձեզ, որ բոլոր փոփոխությունների մասին դուք կիմանաք։ Մոտակա ժամանակներում փոփոխություններ կլինեն և կիմանաք թե նոր, թե հին անունները, ովքեր կաշխատեն քաղաքապետարանում»։