13/10/2018 13:59
Սխալ է ենթադրել, որ Երևանի քաղաքապետը սխալներ թույլ չի տալու, կարևորը՝ մարդկանց չխաբելն է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր Երևանի քաղաքապետի երդմնակալության ժամանակ հայտարարել է, որ ժողովրդի լիազորությունը ունեցող մարդկանց հիմնական առաքելությունը նրանց չխաբելն է։
«Մեր ամենակարևոր առաքելությունը մարդկանց չխաբելն է, նրանց հետ ազնիվ լինելը, որովհետև սխալ է ենթադրել, որ մենք և Երևանի քաղաքապետը, ավագանին սխալներ թույլ չեն տալու։ Բացարձակապես։ Մեզանից ոչ մեկը կատարյալ չէ, և մենք ամեն պահի կարող ենք սխալվել ու սխալվում ենք, բայց շատ կարևոր է մարդկանց չխաբել», - իր ելույթում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Ավելին, ըստ վարչապետի կարևոր է սխալներ անելուց հետո ուժ ունենալ ու դրա համար մարդկանցից ներողություն խնդրել։
Վարչապետի ելույթն ամբողջությամբ՝ տեսանյութում։