Մեղադրանք է առաջադրվել` Դոնի Ռոստովում հայ գործարարի նկատմամբ սպանության փորձ կատարելու համար

15/10/2018 13:11

Մեղադրանք է առաջադրվել` Դոնի Ռոստովում հայ գործարարի նկատմամբ սպանության փորձ կատարելու համար


ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ավարտվել է Ռուսաստանի Դաշնության Դոնի Ռոստով քաղաքում Արմայիս Ջոմարդյանի նկատմամբ կատարված սպանության փորձի դեպքի առթիվ քննվող քրեական գործի նախաքննությունը։

Բազմակողմանի քննության արդյունքում բավարար տվյալներ են ձեռք բերվել, որ սպանության փորձը եղել է պատվիրված՝ Դոնի Ռոստովի մեկ այլ բնակչի կողմից, որի իրականացումն ստանձնել է Երևանի մի բնակիչ, ազգությամբ հայ՝ ծնված 1975 թ.։

Գործարար Արմայիս Ջոմարդյանի նկատմամբ սպանության փորձը տեղի է ունեցել 2013 թվականի փետրվարին։ Նախնական քննության տվյալներով՝ Դոնի Ռոստով քաղաքի մեկ այլ բնակիչ` ազգությամբ հայ, գործարարի հետ ունենալով անբարյացակամ հարաբերություններ, նպատակադրվել է սպանել նրան, որի իրականացման համար համաձայնություն է ձեռք բերել Երեւանում բնակվող՝ 1975թ. ծնված տղամարդու հետ։  Վերջինս 2013 թվականի հունվարին  մեկնել է Դոնի Ռոստով, որտեղ պատվիրատուի կողմից մշակվել է գործարարի սպանության ծրագիրը, և յուրաքանչյուր մասնակցի վերապահվել կոնկրետ դերակատարում: Մշակված ծրագրի համաձայն՝ Արմայիս Ջոմարդյանի սպանության կատարմանը մասնակցություն է ունեցել 3 անձ՝ պատվիրատուն, անմիջական կատարողը և օժանդակողը, ով պետք է հետեւեր Ա.Ջոմարդյանի տեղաշարժին և նրա գտնվելու վայրի մասին տեղեկացներ պատվիրատուին և կատարողին։ Վերջինս Դոնի Ռոստովում ապահովվել էր բնակարանով, բջջային հեռախոսներով։

Բացի այդ, հանցագործության կատարման համար որպես փոխադրամիջոց օգտագործելու և դեպքի վայրից անարգել հեռանալու նպատակով հանցավոր խմբի կողմից ձեռք է բերվել նաև «ՎԱԶ-2109» մակնիշի, Р 553 ВК 161 հաշվառման համարանիշի, մոխրագույն ավտոմեքենա, որը մինչ հանցագործության կատարումը թաքցվել էր Ռոստովի մարզի Մյասնիկովսկի շրջանի Չալտիր գյուղում՝ կազմակերպված խմբի երրորդ անդամի՝ օժանդակողի կողմից:

Քրեական գործով ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2013 թվականի փետրվարի 25-ին, օժանդակողը, նկատելով, որ Արմայիս Ջոմարդյանն իրեն պատկանող «Լեքսուս 470» մակնիշի, Е 005 ЕО 61 հաշվառման համարանիշի ավտոմեքենան կայանել է Դոնի Ռոստով քաղաքի Բուդյոննովսկի պողոտայի 101 շենքի մոտ և միայնակ քայլել դեպի «Խնայբանկ», ժամը 18:40-ի սահմաններում զանգահարել և այդ մասին հայտնել է պատվիրատուին, ով կատարողի հետ անմիջապես ուղևորվել է նշված վայրը։ Վերջինս զինված է եղել Մակարով տեսակի ատրճանակով, իսկ պատվիրատուն՝ 9 մմ տրամաչափի «ՊՄ» փամփուշտներով կրակոցներ արձակելու համար հարմարեցված հրազենով:

1975թ. ծնված տղամարդը դարանակալած սպասել է գործարարին և սպանելու դիտավորությամբ «Մակարով» տեսակի ատրճանակից 7 կրակոց արձակել «Լեքսուս 470» մակնիշի ավտոմեքենային մոտեցող Արմայիս Ջոմարդյանի ուղղությամբ, ով, ինքնապաշտպանության նպատակով «WASP R» տրավմատիկ ատրճանակից,  պատասխան կրակոցներ է արձակել։  Տղամարդը դիմել է փախուստի՝ հանցագործությունն ավարտին չհասցնելով իր կամքից անկախ հանգամանքներում:

Քննության տվյալներով՝ կատարվող իրադարձություններին հետևել է մոտակայքում գտնվող պատվիրատուն, ով տեսնելով, որ վիրավորված  Արմայիս Ջոմարդյանը  ճամփեզրին փորձում է կանգնեցնել պատահական ավտոմեքենաներ, ավտոմեքենայով մոտեցել է և իր մոտ գտնվող հրազենից 3 կրակոց արձակել նրա ուղղությամբ, ապա՝ ավտոմեքենայով դիմել փախուստի:

Արձակված կրակոցների հետևանքով գործարարն ստացել է  կյանքի համար վտանգ սպառնացող առողջության ծանր վնաս, որն արտահայտվել է որովայնի հրազենային երկու թափանցող վնասվածքներով՝ ստամոքսի, բարակ և հաստ աղիքների վնասումով, ինչպես նաև ենթաստամոքսային գեղձի տրավմատիկ կոնտուզիայով: Դրանից բացի, Արմայիս Ջոմարդյանին հասցվել են նաև աջ դաստակի թափանցող և ձախ նախաբազկի ստորին երրորդի շոշափող հրազենային վնասվածքներ, որոնք Արմայիս Ջոմարդյանի առողջությանը պատճառել են թեթև վնաս: Վերջինիս կյանքը հաջողվել է փրկել՝ ժամանակին ցուցաբերված բուժօգնության արդյունքում։

Ռուսաստանի Դաշնության իրավապահների կողմից հետախուզման մեջ գտնվող՝ 1975 թ. ծնված տղամարդը հայտնաբերվել է Երևանում։ «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» 22.01.1993թ.-ի կոնվենցիայի համաձայն՝ քրեական գործը նրա մասով ուղարկվել է Հայաստան, որով նախաքննությունն իրականացվել է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում։

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ 43-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի,  34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով, 235-րդ հոդվածի 1-ին մասով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը։

Քրեական գործով հայտարարվել է նախաքննության ավարտի մասին և մեղադրական եզրակացությամբ ուղարկվել նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին։

Պատվիրատուի և օժանդակողի մասով նախաքննությունն իրականացվել է Ռուսաստանի Դաշնության նախաքննական մարմինների կողմից։


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17/11/2018 16:08 Հայաստանի վարչապետի պաշտոնակատարն իրեն, կարծես, միջազգային դատախազի տեղ է դրել․ Բելառուսի ԱԳՆ 17/11/2018 16:00 Ճապոնական ընկերությունը ստեղծում է գերիրական դիմակներ (Տեսանյութ) 17/11/2018 15:45 Նոր Զելանդիայի օվկիանոսում սուզորդները հայտնաբերել են առեղծվածային հսկա որդ (Տեսանյութ) 17/11/2018 15:29 Աշտարակի ոստիկանները հայտնաբերել են թակարդը դրած անձին, որի մեջ արջ էր ընկել 17/11/2018 15:15 Թուրքիայի դեսպանը տուժել է Կոսովոյում ՃՏՊ-ի հետևանքով 17/11/2018 15:05 Հայտնաբերվել է մեկ տարի առաջ անհետացած «Սան Խուան» սուզանավը 17/11/2018 14:53 Թրամփն արձագանքել է CNN-ի հայցի վերաբերյալ դատարանի որոշմանը 17/11/2018 14:45 Հնդկաստանում «Գաջայի» զոհերի թիվը հասել է 35-ի 17/11/2018 14:36 Երևանում դեղատան վրա ավազակային հարձակում գործած անձը կալանավորվել է 17/11/2018 14:27 Պետությանը պատճառված վնասից վերականգնվել է 42 միլիոն դրամը (տեսանյութ) 17/11/2018 14:14 Ստեփանծմինդա - Լարս ավտոճանապարհը փակ է 17/11/2018 14:03 Խնդրում եմ որևէ պարագայում մերժված չզգալ. Նիկոլ Փաշինյանը՝ CV ուղարկողներին 17/11/2018 13:51 ՀԱԵ-ն չի կարող ողջունել եկեղեցու պառակտմանն ուղղված քայլերը. Գարեգին Բ կաթողիկոսը մեկնաբանել է Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու շուրջ իրավիճակը 17/11/2018 13:40 Բացահայտվել է Աստղաձոր գյուղում կատարված դանակահարությունը 17/11/2018 13:28 Թրամփը կասկածի տակ է առնել Փենսի հավատարմությունը 17/11/2018 13:15 Շաբաթվա ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 700 կրակոց. ՊԲ 17/11/2018 13:06 Մոսկվայից թռչող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Բեռլինում 17/11/2018 12:50 Ղազախստանում ավտոբուսների բախման հետևանքով զոհերի թիվն ավելացել է 17/11/2018 12:37 Հայ ուսանողության յուրաքանչյուր սերունդ ժառանգել է նախորդի լուսավոր ու ազատամիտ գաղափարները. Արա Բաբլոյան 17/11/2018 12:23 Պառլամենտում կա վախ և քծնանք. բոլորը քննադատում են ՀՀԿ-ին՝ իրենց ընդդիմություն հայտարարելով. Սամվել Նիկոյան 17/11/2018 12:12 «ԷՅ ՋԻ» ՍՊԸ-ն պետությանը պատճառել է ավելի քան 50,5 մլն դրամի վնաս. ՊԵԿ 17/11/2018 12:05 Ավելի քան 160 մարդ է մասնակցում Մոսկվայում հրդեհի մարմանը 17/11/2018 11:54 Brent ապրանքանիշի նավթը թանկացել է 17/11/2018 11:41 Արմեն Սարգսյանը իտալական «Լեոնարդո» ընկերության ղեկավարի հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները 17/11/2018 11:30 «Սասնա Ծռեր» կուսակցությունը իրականացնում է ավտոերթ դեպի Արցախ 17/11/2018 11:23 Ողբերգական ավտովթարի պատճառով ՊՆ պաշտոնյաներ են ազատվել, նկատողություն՝ նախկին հրամանատարին 17/11/2018 11:16 Հայաստանի հավաքականը ջախջախեց Ջիբրալթարին. Յուրա Մովսիսյանը՝ պոկերի հեղինակ 17/11/2018 11:11 Էդեն Ազար. Ես արժանի չեմ «Ոսկե գնդակին» 17/11/2018 11:00 Կալիֆոռնիայում հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է 71-ի 17/11/2018 10:51 Սպիտակի և Արթիկի ավտոճանապարհներին թույլ ձյուն է տեղում 17/11/2018 10:40 «Հրապարակ». «Նիկոլ՝ վարչապետ» նախընտրական կարգախոսը որոշվել է վերանայել 17/11/2018 10:36 «Փաստ». Քաղծառայողներին աշխատանքից ազատման դիմումներ են գրել տալիս 17/11/2018 10:31 «Ժամանակ». ԲՀԿ-ի «տասովշչիկ», սթրիփ բարի մենեջերը՝ ՔՊ ցուցակում 17/11/2018 10:26 «Հրապարակ». Որոշել են ՀԱՊԿ քարտուղարի հարցում ձախողումները «կոտրել» այդ ուղղությամբ աշխատող Շավարշ Քոչարյանի վրա 17/11/2018 10:21 «168 Ժամ». Իրանը ձգտում է հավասարակշռություն պահպանել Հայաստանի և Ադրբեջանի միջև. Վերլուծաբան 17/11/2018 10:15 «Ժամանակ». Ծառուկյանը հասկանում է, որ հրապարակներ լցնել այլևս չի հաջողվի 17/11/2018 10:10 «Հրապարակ». Չգիտեմ՝ երկրորդ տեղը մենք ենք. Էդմոն Մարուքյան 17/11/2018 10:05 «Ժամանակ». ԲՀԿ ցուցակում բացակայում է նաև Գագիկ Ծառուկյանի մյուս փեսան 17/11/2018 10:00 Անցած ամիսները խոր անհանգստություն են առաջացնում երկրի արտաքին կապերի զարգացման տեսակետից. Վիգեն Սարգսյան 16/11/2018 23:14 Լուկաշենկո-Ադրբեջանի դեսպան հանդիպումը քննարկման թեմա է դարձել ՌԴ նախագահի հետ հեռախոսազրույցում. Փաշինյան (Տեսանյութ) 16/11/2018 21:12 Հույս ունեմ, որ կկարողանանք Ռոբերտ Աբաջյանի հերոսությանն արժանի ապրել՝ անկախ նրանից, թե ինչով ենք զբաղվում. Նիկոլ Փաշինյան (Լուսանկարներ, տեսանյութ) 16/11/2018 20:00 «Բարսելոնը» նոր պայմանագրի շուրջ բանակցում է Ալբայի հետ 16/11/2018 19:44 Մի ամբողջ աշխարհ՝ ստվարաթղթից (Տեսանյութ) 16/11/2018 19:30 Դեմբելեին կարող են դատի տալ 16/11/2018 19:17 ԱՄՆ-ի առափնյա պահպանությունը կես միլիարդ դոլարի 18,5 տոննա կոկաին է առգրավել 16/11/2018 19:05 Ասենսիոն ցանկանում է «Յուվենթուս» տեղափոխվել 16/11/2018 18:51 Հարյուր հազարավոր ամերիկացի ձյան պատճառով առանց լույս է մնացել 16/11/2018 18:40 Փարիզը Լոնդոնին աղետ է սպառնում Brexit-ից չհրաժարվելու դեպքում 16/11/2018 18:35 ԱՄՆ-ում առաջին ձյունն 8 մարդու կյանք է խլել 16/11/2018 18:34 Ավստրիայի կանցլերն աջակցում է Brexit-ի վերաբերյալ գործարքը 16/11/2018 18:26 Կիևում «зелёнка» են լցրել Դատավորների բարձրագույն հանձնաժողովի ղեկավարի վրա 16/11/2018 18:18 Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է 16/11/2018 18:11 Իրանյան պատժամիջոցների քաղաքականության հարցերով ամերիկյան փորձագետներն այցելում են Հայաստան 16/11/2018 18:09 Վարդենյանց և Ճամբարակի լեռնանցքները խիտ մառախուղի պատճառով դժվարանցանելի են 16/11/2018 18:00 «Շիկահեր տղան». Ռեժիսոր Հայկ Բաբայանի նոր ֆիլմը նվիրված է ընկերոջը՝ Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանին 16/11/2018 17:53 Կարիերայի և ձեռնարկատիրության ամենամյա տոնավաճառում Կոնվերս Բանկը ներկայացվել է որպես հաջողության պատմություններ կերտող բանկ 16/11/2018 17:46 1.8 մլն դոլար արժողությամբ ճապոնական դրամաշնորհային ծրագրի շրջանակներում խաղողի կադաստր կստեղծվի 16/11/2018 17:37 Ռուսաստանը պատրաստ է ցանկացած զենք մատակարարել Բելառուսին 16/11/2018 17:24 ՔՈ սոցիալ-դեմոկրատ կուսակցության նախընտրական շտաբը կղեկավարի Գոռ Հակոբյանը 16/11/2018 17:11 Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ 16/11/2018 17:09 Նախագահն ուղերձ է հղել Լոս Անջելեսում ընթացող միջազգային հայագիտական գիտաժողովի մասնակիցներին 16/11/2018 17:01 ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Ղրղզստանի նախագահին 16/11/2018 16:54 Այս տարվա ինն ամիսների ընթացքում հանցագործությունների թիվը Հայաստանում աճել է. Արփինե Հովհաննիսյան 16/11/2018 16:40 Facebook-ն անկախ մարմին է ստեղծելու անընդունելի կոնտենտի դեմ պայքարի համար 16/11/2018 16:29 Հայաստանում Beeline-ը մասնակցում է կարիերայի և ձեռնարկատիրության աջակցության ծրագրին 16/11/2018 16:16 «Աքսիոնա» ընկերությունը մտադիր է Հայաստանում ներդրումներ իրականացնել` կառուցելով մինչև 200 ՄՎտ հզորության հողմակայան 16/11/2018 16:07 Ով է այսօրվա հոգևորականը. պատմում է Ախթալայի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվը (Տեսանյութ) 16/11/2018 15:57 ԿԺԴՀ-ն և Հարավային Կորեան քննարկել են երկրների միջև օդային հաղորդակցությունը բացելու հնարավորությունը 16/11/2018 15:45 Սամվել Մայրապետյանի պաշտպանը նոր միջնորդություն է ներկայացրել գլխավոր դատախազին 16/11/2018 15:40 Հայտնի է, թե երբ է անցկացվելու Թերեզա Մեյին անվստահություն հայտնելու քվեարկությունը 16/11/2018 15:29 «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական շտաբը կղեկավարի Դավիթ Խաժակյանը 16/11/2018 15:21 «Գաջա» ցիկլոնի պատճառով Հնդկաստանում առնվազն 11 մարդ է մահացել 16/11/2018 15:10 Մեյը խոստացել է ավարտին հասցնել Brexit-ը՝ չթողնելով պաշտոնը 16/11/2018 15:00 Ուեյն Ռունի. Հավատում եմ, որ Քեյնը կգերազանցի իմ ռեկորդը 16/11/2018 14:51 Դատարանը չեղարկել է Պետրոսյանի և Ստեպանենկոյի ամուսնությունը 16/11/2018 14:42 Շինարարության թույլտվություն՝ առավելագույնը 15 օրում. ինչպե՞ս կառուցել Երևանում 16/11/2018 14:33 Նիկոլ Փաշինյանն այցելել է մարտական հենակետ և հետևել մարտավարական զորավարժությանը (Տեսանյութ, լուսանկարներ) 16/11/2018 14:29 Արտակարգ դեպք՝ Էջմիածնում. Խմած հորեղբայրը ծեծել է 8 ամսական զարմիկին 16/11/2018 14:20 Ջիբրալթար-Հայաստան հանդիպումը կսպասարկի Նորվեգիայի մրցավարական անձնակազմը 16/11/2018 14:13 ՎԶԵԲ-ի հետ քննարկվել և գտնվել են լուծումներ, որոնք առնչվում են գործարար և ներդրումային միջավայրի բարելավմանը. Տիգրան Խաչատրյան 16/11/2018 14:04 Նյու Յորքում առաջին ձյունը դժվարություններ է առաջացրել 16/11/2018 13:57 Ասանժին ԱՄՆ-ում մեղադրանք է ներկայացվել 16/11/2018 13:50 Նավթի համաշխարհային գներն աճում են 16/11/2018 13:41 «Bryggan» մենակատարների անսամբլը համերգով հանդես կգա Հայաստանում 16/11/2018 13:34 Շուտով կավարտվեն «Հայաստան» համահայկական հիմնադրամ անցկացվող ստուգումները. գումարների կորուստ չի եղել. Հայկակ Արշամյան 16/11/2018 13:25 Զիմբաբվեում առնվազն 40 մարդ է մահացել ավտոբուսում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 16/11/2018 13:19 Իտալիայի կառուցապատող ընկերությունների ասոցիացիան հետաքրքրված է Հայաստանում գործունեությամբ 16/11/2018 13:11 Գլոբալ ձեռնարկատիրության շաբաթվա ընթացքում ԱՄՆ դեսպանությունն աջակցում է կարիերայի և ձեռնարկատիրության տոնավաճառի անցկացմանը Երևանում 16/11/2018 13:06 Նրա անձնական ցանկությունն է եղել. Վահե Էնֆիաջյանը՝ ԲՀԿ ցուցակում Արգամ Աբրահամյանի չընդգրկվելու մասին 16/11/2018 12:52 Նիկոլ Փաշինյանը միջնորդություն է ներկայացրել նախագահին՝ պարգևատրել Սիմոն Մարտիրոսյանին ու Գոռ Մինասյանին 16/11/2018 12:44 Արմեն Ավակ Ավակյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել 16/11/2018 12:28 Ես երբեք պահեստային չեմ դառնա, ՀՀԿ-ն ևս՝ անկախ քվեարկության արդյունքներից. Շարմազանով 16/11/2018 12:23 Պատգամավորը ակնկալում է ոչ թե օժանդակություն երկօրյա համաժողովների կազմակերպման համար, այլ տեխնիկական սատարում է խնդրում ֆեյսբուքյան «լայվ» մտնելու հարցում. Արա Սաղաթելյան 16/11/2018 12:18 Մահացել է ռուս երաժիշտ Իվան Սմիրնովը 16/11/2018 12:10 Գալուստ Սահակյանը գրանցվեց, քվորում ապահովեց, բայց չմասնակցեց նախագծերի քվերակությանը՝ տապալելով որոշների ընդունումը 16/11/2018 12:04 Արտիստ Վահագն Մարգարյանի վիճակը գնահատվում է կայուն ծանր 16/11/2018 11:57 Հայ ֆուտբոլիստների ֆիզիկական որակները հաճելիորեն զարմացրին ինձ. Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Խավիեր Մինյանո (Տեսանյութ) 16/11/2018 11:50 Որևէ բան չենք կարող անել, ստիպված պետք է ենթարկվենք դատարանի որոշմանը. Վաչագան Ղազարյանի փաստաբան 16/11/2018 11:44 Սա անկախ Հայաստանի ամենախայտառակ քվեարկությունն էր. Սեռական փոքրամասնությունների քարոզը սնող ուժերը պետք է պատասխան տան. Շարմազանով 16/11/2018 11:40 Ucom-ի և IE բիզնես դպրոցի նախաձեռնությամբ կայացավ Big Data-ին վերաբերող միջոցառումը

Տվյալ բաժնի վերջին նյութերը