Ինչ-որ պաշտոն զբաղեցնելը երբեք ինձ համար ինքնանպատակ չի եղել. Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը Bloomberg-ին

15/10/2018 12:30

Ինչ-որ պաշտոն զբաղեցնելը երբեք ինձ համար ինքնանպատակ չի եղել. Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը Bloomberg-ին


ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հրապարակել է Bloomberg մեդիաընկերությանը պաշտոնաթող նախագահի հարցազրույցը՝ կրճատումներով:

- Մեղադրանք առաջադրելուց հետո տված հարցազրույցներից մեկում Դուք ասացիք, որ զարմացած չեք մեղադրանքի համար։ Ինչո՞ւ չզարմացաք։

- Որովհետև տեղի ունեցող իրադարձությունների ողջ կոնտեքստը խոսում էր այն մասին, որ այդ մարդիկ, իշխանության գալով, անպայման կփորձեն իրենց գործունեության ընթացքում այդ հարցին տալ առաջնահերթ նշանակություն։ Դրանից առաջ խորհրդարանական լսումներ էին տեղի ունեցել, հայտարարություններ, մեկնաբանություններ էին անում այդ հարցով։ Ակնհայտ էր, որ նրանք քայլեր են ձեռնարկում։

- Նկատի ունեք, որ դա ինչ-որ վենդետա, անձնական հա՞րց է:

- Իհարկե: Հաշվի առեք, որ վարչապետը մարտիմեկյան իրադարձությունների գլխավոր մասնակիցներից մեկն էր, և ընդհանրապես, քաղաքական հաշիվներ մաքրելու և պատմությունն իր համար ավելի հարմար համատեքստում վերաշարադրելու փորձերում գլխավոր գործիչներից մեկը: Մոտիվացիան այստեղ ակնհայտ է։

- Դուք հետ եկաք՝ ի պատասխան մղվող պայքարի։ Ըստ էության՝ Դուք վերադարձաք քաղաքականություն։ Ինչո՞ւ վերադարձաք։

- Ասում են, որ նախագահներն ընդհանրապես քաղաքականությունից չեն հեռանում։ Ես վերջին տասնամյակում պասիվ եմ եղել, հանդես եմ եկել տարին մեկ-երկու անգամ՝ գործող իշխանությանն ուղղված քննադատությամբ, ելույթ եմ ունեցել միայն այն հարցերով, որոնք հասարակական մեծ արձագանք էին առաջացնում, և ես իմ պարտքն էի համարում արտահայտել իմ դիրքորոշումն այդ հարցերի շուրջ: Դա, այսպես ասած, քաղաքական պասիվ մասնակցություն էր։ Սակայն այն, ինչ սկսեց տեղի ունենալ (ս.թ. մայիսից), ինձ շատ էր անհանգստացնում, և այստեղ անձնական հարց դրված չէ: Հարցը պետք է դիտարկել առավել լայն համատեքստում։

- Ի՞նչ նկատի ունեք՝ «լայն համատեքստ» ասելով։

- Ես Հայաստանի պետականության համար բավականին խնդրահարույց իրավիճակ եմ տեսնում` կապված այն փոփոխության հետ, հանուն որի ամեն ինչ սկսվեց մայիսին և ինչը փաստացի կատարվում է այժմ: Խնդրահարույց այն հարցով, որ այս ամենը տեղի է ունենում շատ մեծ էյֆորիայի ալիքի տակ, որն ունի դրական և բացասական կողմ։ Դրականը մարդկանց «ազատագրվելն է», այսպես՝ զանգվածայնորեն հանդես գալն ընդդեմ բացասական երևույթների, որոնք երկրում տեղի էին ունենում: Սակայն դրա հետ միաժամանակ սա քաղաքական ամբողջ հարթակի դեֆորմացիա է և իսկապես վտանգավոր իրավիճակ` նոր մենաշնորհային իշխանության ձևավորման համար։

Չեմ կարծում, որ իշխանական մի մենաշնորհի անցումը մյուս մենաշնորհին կարող է երկրի համար օգտակար լինել։ Ի վերջո, թավշյա հեղափոխության ողջ իմաստն քաղաքական մենաշնորհը կազմաքանդելու մեջ էր։

Ես համարեցի, որ այդ իրավիճակում պետք է ձայն բարձրացնել, պետք է խոսել սեփական հայացքների մասին, պետք է փորձել օգնել այն գործընթացին, որը դիմակայում է նոր քաղաքական մենաշնորհի ձևավորմանը։

- Արդյոք դա նշանակում է, որ Ձեր նպատակն ակտիվ քաղաքականություն վերադառնալն է՝ ինչ-որ պաշտոն զբաղեցնելը, գուցե խորհրդարանում, գուցե որպես վարչապետ, կամ լինել ընդդիմադիր առաջնորդ՝ քաղաքական համակարգում որոշ հավասարակշռություն ապահովելու համար։

- Ես ցանկանում եմ օգնել այդ հավասարակշռության ակտիվ ձևավորմանը։

- Ինչպե՞ս։

- Դառնալ դրա մասնակիցը, առաջին հերթին՝ տեսակետներ արտահայտելով, երկրորդ՝ ակտիվ փոխգործակցությամբ այլ քաղաքական ուժերի հետ՝ օգտագործելով ամբողջ այն գործիքակազմը, որով, սովորաբար, մասնակցում են քաղաքական գործընթացներին։ Դա կարող է լինել և անձնական մասնակցություն, կարող է լինել համագործակցություն, կարող է լինել պարզապես ակտիվ դիրքորոշում Հայաստանի քաղաքական հարթակում, դիրքորոշում՝ հասարակությանը մտահոգող հարցերի և ընդհանուր իրավիճակի վերաբերյալ։ Այսինքն՝ այստեղ բավականին լայն շրջանակ է։

Ամենակարևորն ինձ համար այն էր, որ չի կարելի հեռու մնալ տեղի ունեցող իրադարձություններից։ Ինչ-որ պաշտոն զբաղեցնելը երբեք ինձ համար ինքնանպատակ չի եղել։ Ես անցել եմ ամենաբարձր պաշտոններով, որոնց մասին ցանկացած քաղաքական գործիչ կարող է երազել։ Եվ այս դեպքում դա ինձ համար ինչ-որ նոր, այսպես ասած, չտեսնված բան չէ, որին ձգտելու ուժգին ցանկություն լինի։

- Արդյոք ինչ-որ անձնական զգացումներ ունեք պարոն Փաշինյանի հանդեպ։

- Պատկերացրեք՝ ես նրա հետ անգամ ծանոթ չեմ։ Ես նրա հետ երբեք չեմ հանդիպել, անձնապես նրան չեմ ճանաչում։ Հնարավոր է՝ նա եղել է ինչ-որ մամուլի ասուլիսների, բայց անգամ չեմ հիշում: Անձնական շփում մենք երբեք չենք ունեցել։

- Իսկ երբեք չե՞ք փորձել նրա հետ կապ հաստատել։

- Ոչ, երբեք։

- Նույնիսկ հիմա՞։

- Երբեք, այդ թվում՝ հիմա։

- Նա չի՞ փորձել կապվել Ձեզ հետ։

- Ես կարծում եմ՝ նրա մոտ ստեղծվել է անձնական ատելություն իմ անձի հանդեպ, և այդ ատելությունն այժմ արտահայտվում է տարբեր պետական ինստիտուտների գործունեության մեջ, առաջին հերթին՝ իրավապահ մարմինների։

- Ի՞նչ եք կարծում այս ամենը ընդհանրապես և Ձեզ համար մասնավորապես ի՞նչ հանգուցալուծում կունենա:

- Բոլոր քաղաքագետները, վերլուծաբանները հասկանում են, որ գործող վարչապետը բավականին համոզիչ հաղթանակ կտանի (դեկտեմբերյան ընտրություններում) և ամենայն հավանականությամբ, կձևավորվի միակուսակցական խորհրդարան՝ առանց արժանի կերպով ներկայացված ընդդիմության։ Դա կնշանակի, որ Հայաստանի պետականությունը մեծ խնդիրներ ունի։ Ի դեպ, մեր ամենամեծ հաջողությունները եղել են հենց այն ժամանակ, երբ խորհրդարանում կար խելամիտ տարանջատում, այսինքն՝ ոչ մի կուսակցություն չուներ խորհրդարանական մեծամասնություն, երբ ձևավորվել էին կոալիցիաներ, երբ բոլոր հարցերը քննարկվում էին այդ կոալիցիայի շրջանակում։ Խոհրդարանում միակուսակցական գերակշռության բոլոր դեպքերը Հայաստանի համար ցավալի ավարտ են ունեցել, և, ի դեպ, այն իշխանության փոփոխությամբ, որը գերակշռում էր խորհրդարանում։ Այդպիսին էր 90-ականների սկզբին, այդպիսին էր իրավիճակը վերջին տարիներին՝ թավշյա հեղափոխությունից առաջ։ Դրա համար էլ, կրկնում եմ, դեկտեմբերին ընտրությունները կլինեն Փաշինյանի անձնական տակտիկական հաղթանակը, բայց՝ պարտություն մեր պետականության համար:

Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչպե՞ս կավարտվի իմ պատմությունը։ Չէի ուզենա գուշակություններ անել: Գիտե՞ք, այսպիսի քաղաքական գերակշռության պայմաններում, որը կարող է ձևավորվել, չեմ կարող գործնականում կանխատեսել երկրի դատական համակարգի վրա իշխանության ճնշման աստիճանը: Սա աննորմալ իրավիճակ է:

Ասեմ նաև քրեական գործի մասով. ինչպես ասաց իմ փաստաբաններից մեկը, այդ քրեական գործի ամենամեծ քննչական գաղտնիքը գործում անհեթեթությունների աներևակայելի թվաքանակն է: Դա պարզապես իրավական աղբ է, և ես չեմ կասկածում, որ կոնկրետ այդ գործը պարզապես հեռանկար չունի Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։ Ես հույս ունեմ, որ Հայաստանի դատական համակարգում, չնայած գոյություն ունեցող ճնշմանը, ամեն դեպքում, կարող է արդարացի որոշում լինել:

- Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ մարդիկ շատ հակասական կարծիք ունեն Ձեր մասին։ Շատ մարդիկ ատում են Ձեզ, իսկ շատերը՝ հարգում։ Ինչո՞ւ կա այսպիսի խիստ տարանջատում։ Չկա մեկը, ով անտարբեր է։

- Ես երբեք չեմ փորձել հաճելի լինել մարդկանց, երբեք պոպուլիզմով չեմ զբաղվել։ Մեր քաղաքացիներն էմոցիոնալ են, նրանք սիրում են, որ ղեկավարը ևս էմոցիոնալ լինի, մշտապես հաճելի բաներ ասի, ցույց տա իր զգացմունքայնությունը։ Խառնվածքով ես այլ եմ, շատ կոնկրետ եմ կառավարման մեջ, մի քիչ չոր, սակայն, ինչպես ցույց են տվել իմ նախագահության տարիները, որոշումներ կայացնելու, իրագործելու, հետևողական լինելու հարցում՝ արդյունավետ։ Ճգնաժամային իրավիճակներում ինձ միշտ հաջողվել է գտնել ճիշտ ելքեր: Բացատրությունը, կարծում եմ, հենց այստեղ է։

Մարդիկ չեն հերքում, որ իմ նախագահության տարիներին սկսել են շատ ավելի լավ ապրել: Սակայն, կրկնում եմ, ես երբեք քայլեր չեմ արել, որպեսզի պաշտելի լինեմ։ Եվ չեմ կարծում, որ դա պարտադիր բաղադրիչ է հաջողակ պետական գործչի համար:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 16:08 Հայաստանի վարչապետի պաշտոնակատարն իրեն, կարծես, միջազգային դատախազի տեղ է դրել․ Բելառուսի ԱԳՆ Այսօր, 16:00 Ճապոնական ընկերությունը ստեղծում է գերիրական դիմակներ (Տեսանյութ) Այսօր, 15:45 Նոր Զելանդիայի օվկիանոսում սուզորդները հայտնաբերել են առեղծվածային հսկա որդ (Տեսանյութ) Այսօր, 15:29 Աշտարակի ոստիկանները հայտնաբերել են թակարդը դրած անձին, որի մեջ արջ էր ընկել Այսօր, 15:15 Թուրքիայի դեսպանը տուժել է Կոսովոյում ՃՏՊ-ի հետևանքով Այսօր, 15:05 Հայտնաբերվել է մեկ տարի առաջ անհետացած «Սան Խուան» սուզանավը Այսօր, 14:53 Թրամփն արձագանքել է CNN-ի հայցի վերաբերյալ դատարանի որոշմանը Այսօր, 14:45 Հնդկաստանում «Գաջայի» զոհերի թիվը հասել է 35-ի Այսօր, 14:36 Երևանում դեղատան վրա ավազակային հարձակում գործած անձը կալանավորվել է Այսօր, 14:27 Պետությանը պատճառված վնասից վերականգնվել է 42 միլիոն դրամը (տեսանյութ) Այսօր, 14:14 Ստեփանծմինդա - Լարս ավտոճանապարհը փակ է Այսօր, 14:03 Խնդրում եմ որևէ պարագայում մերժված չզգալ. Նիկոլ Փաշինյանը՝ CV ուղարկողներին Այսօր, 13:51 ՀԱԵ-ն չի կարող ողջունել եկեղեցու պառակտմանն ուղղված քայլերը. Գարեգին Բ կաթողիկոսը մեկնաբանել է Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու շուրջ իրավիճակը Այսօր, 13:40 Բացահայտվել է Աստղաձոր գյուղում կատարված դանակահարությունը Այսօր, 13:28 Թրամփը կասկածի տակ է առնել Փենսի հավատարմությունը Այսօր, 13:15 Շաբաթվա ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 700 կրակոց. ՊԲ Այսօր, 13:06 Մոսկվայից թռչող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Բեռլինում Այսօր, 12:50 Ղազախստանում ավտոբուսների բախման հետևանքով զոհերի թիվն ավելացել է Այսօր, 12:37 Հայ ուսանողության յուրաքանչյուր սերունդ ժառանգել է նախորդի լուսավոր ու ազատամիտ գաղափարները. Արա Բաբլոյան Այսօր, 12:23 Պառլամենտում կա վախ և քծնանք. բոլորը քննադատում են ՀՀԿ-ին՝ իրենց ընդդիմություն հայտարարելով. Սամվել Նիկոյան Այսօր, 12:12 «ԷՅ ՋԻ» ՍՊԸ-ն պետությանը պատճառել է ավելի քան 50,5 մլն դրամի վնաս. ՊԵԿ Այսօր, 12:05 Ավելի քան 160 մարդ է մասնակցում Մոսկվայում հրդեհի մարմանը Այսօր, 11:54 Brent ապրանքանիշի նավթը թանկացել է Այսօր, 11:41 Արմեն Սարգսյանը իտալական «Լեոնարդո» ընկերության ղեկավարի հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները Այսօր, 11:30 «Սասնա Ծռեր» կուսակցությունը իրականացնում է ավտոերթ դեպի Արցախ Այսօր, 11:23 Ողբերգական ավտովթարի պատճառով ՊՆ պաշտոնյաներ են ազատվել, նկատողություն՝ նախկին հրամանատարին Այսօր, 11:16 Հայաստանի հավաքականը ջախջախեց Ջիբրալթարին. Յուրա Մովսիսյանը՝ պոկերի հեղինակ Այսօր, 11:11 Էդեն Ազար. Ես արժանի չեմ «Ոսկե գնդակին» Այսօր, 11:00 Կալիֆոռնիայում հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է 71-ի Այսօր, 10:51 Սպիտակի և Արթիկի ավտոճանապարհներին թույլ ձյուն է տեղում Այսօր, 10:40 «Հրապարակ». «Նիկոլ՝ վարչապետ» նախընտրական կարգախոսը որոշվել է վերանայել Այսօր, 10:36 «Փաստ». Քաղծառայողներին աշխատանքից ազատման դիմումներ են գրել տալիս Այսօր, 10:31 «Ժամանակ». ԲՀԿ-ի «տասովշչիկ», սթրիփ բարի մենեջերը՝ ՔՊ ցուցակում Այսօր, 10:26 «Հրապարակ». Որոշել են ՀԱՊԿ քարտուղարի հարցում ձախողումները «կոտրել» այդ ուղղությամբ աշխատող Շավարշ Քոչարյանի վրա Այսօր, 10:21 «168 Ժամ». Իրանը ձգտում է հավասարակշռություն պահպանել Հայաստանի և Ադրբեջանի միջև. Վերլուծաբան Այսօր, 10:15 «Ժամանակ». Ծառուկյանը հասկանում է, որ հրապարակներ լցնել այլևս չի հաջողվի Այսօր, 10:10 «Հրապարակ». Չգիտեմ՝ երկրորդ տեղը մենք ենք. Էդմոն Մարուքյան Այսօր, 10:05 «Ժամանակ». ԲՀԿ ցուցակում բացակայում է նաև Գագիկ Ծառուկյանի մյուս փեսան Այսօր, 10:00 Անցած ամիսները խոր անհանգստություն են առաջացնում երկրի արտաքին կապերի զարգացման տեսակետից. Վիգեն Սարգսյան 16/11/2018 23:14 Լուկաշենկո-Ադրբեջանի դեսպան հանդիպումը քննարկման թեմա է դարձել ՌԴ նախագահի հետ հեռախոսազրույցում. Փաշինյան (Տեսանյութ) 16/11/2018 21:12 Հույս ունեմ, որ կկարողանանք Ռոբերտ Աբաջյանի հերոսությանն արժանի ապրել՝ անկախ նրանից, թե ինչով ենք զբաղվում. Նիկոլ Փաշինյան (Լուսանկարներ, տեսանյութ) 16/11/2018 20:00 «Բարսելոնը» նոր պայմանագրի շուրջ բանակցում է Ալբայի հետ 16/11/2018 19:44 Մի ամբողջ աշխարհ՝ ստվարաթղթից (Տեսանյութ) 16/11/2018 19:30 Դեմբելեին կարող են դատի տալ 16/11/2018 19:17 ԱՄՆ-ի առափնյա պահպանությունը կես միլիարդ դոլարի 18,5 տոննա կոկաին է առգրավել 16/11/2018 19:05 Ասենսիոն ցանկանում է «Յուվենթուս» տեղափոխվել 16/11/2018 18:51 Հարյուր հազարավոր ամերիկացի ձյան պատճառով առանց լույս է մնացել 16/11/2018 18:40 Փարիզը Լոնդոնին աղետ է սպառնում Brexit-ից չհրաժարվելու դեպքում 16/11/2018 18:35 ԱՄՆ-ում առաջին ձյունն 8 մարդու կյանք է խլել 16/11/2018 18:34 Ավստրիայի կանցլերն աջակցում է Brexit-ի վերաբերյալ գործարքը 16/11/2018 18:26 Կիևում «зелёнка» են լցրել Դատավորների բարձրագույն հանձնաժողովի ղեկավարի վրա 16/11/2018 18:18 Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է 16/11/2018 18:11 Իրանյան պատժամիջոցների քաղաքականության հարցերով ամերիկյան փորձագետներն այցելում են Հայաստան 16/11/2018 18:09 Վարդենյանց և Ճամբարակի լեռնանցքները խիտ մառախուղի պատճառով դժվարանցանելի են 16/11/2018 18:00 «Շիկահեր տղան». Ռեժիսոր Հայկ Բաբայանի նոր ֆիլմը նվիրված է ընկերոջը՝ Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանին 16/11/2018 17:53 Կարիերայի և ձեռնարկատիրության ամենամյա տոնավաճառում Կոնվերս Բանկը ներկայացվել է որպես հաջողության պատմություններ կերտող բանկ 16/11/2018 17:46 1.8 մլն դոլար արժողությամբ ճապոնական դրամաշնորհային ծրագրի շրջանակներում խաղողի կադաստր կստեղծվի 16/11/2018 17:37 Ռուսաստանը պատրաստ է ցանկացած զենք մատակարարել Բելառուսին 16/11/2018 17:24 ՔՈ սոցիալ-դեմոկրատ կուսակցության նախընտրական շտաբը կղեկավարի Գոռ Հակոբյանը 16/11/2018 17:11 Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ 16/11/2018 17:09 Նախագահն ուղերձ է հղել Լոս Անջելեսում ընթացող միջազգային հայագիտական գիտաժողովի մասնակիցներին 16/11/2018 17:01 ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Ղրղզստանի նախագահին 16/11/2018 16:54 Այս տարվա ինն ամիսների ընթացքում հանցագործությունների թիվը Հայաստանում աճել է. Արփինե Հովհաննիսյան 16/11/2018 16:40 Facebook-ն անկախ մարմին է ստեղծելու անընդունելի կոնտենտի դեմ պայքարի համար 16/11/2018 16:29 Հայաստանում Beeline-ը մասնակցում է կարիերայի և ձեռնարկատիրության աջակցության ծրագրին 16/11/2018 16:16 «Աքսիոնա» ընկերությունը մտադիր է Հայաստանում ներդրումներ իրականացնել` կառուցելով մինչև 200 ՄՎտ հզորության հողմակայան 16/11/2018 16:07 Ով է այսօրվա հոգևորականը. պատմում է Ախթալայի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվը (Տեսանյութ) 16/11/2018 15:57 ԿԺԴՀ-ն և Հարավային Կորեան քննարկել են երկրների միջև օդային հաղորդակցությունը բացելու հնարավորությունը 16/11/2018 15:45 Սամվել Մայրապետյանի պաշտպանը նոր միջնորդություն է ներկայացրել գլխավոր դատախազին 16/11/2018 15:40 Հայտնի է, թե երբ է անցկացվելու Թերեզա Մեյին անվստահություն հայտնելու քվեարկությունը 16/11/2018 15:29 «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական շտաբը կղեկավարի Դավիթ Խաժակյանը 16/11/2018 15:21 «Գաջա» ցիկլոնի պատճառով Հնդկաստանում առնվազն 11 մարդ է մահացել 16/11/2018 15:10 Մեյը խոստացել է ավարտին հասցնել Brexit-ը՝ չթողնելով պաշտոնը 16/11/2018 15:00 Ուեյն Ռունի. Հավատում եմ, որ Քեյնը կգերազանցի իմ ռեկորդը 16/11/2018 14:51 Դատարանը չեղարկել է Պետրոսյանի և Ստեպանենկոյի ամուսնությունը 16/11/2018 14:42 Շինարարության թույլտվություն՝ առավելագույնը 15 օրում. ինչպե՞ս կառուցել Երևանում 16/11/2018 14:33 Նիկոլ Փաշինյանն այցելել է մարտական հենակետ և հետևել մարտավարական զորավարժությանը (Տեսանյութ, լուսանկարներ) 16/11/2018 14:29 Արտակարգ դեպք՝ Էջմիածնում. Խմած հորեղբայրը ծեծել է 8 ամսական զարմիկին 16/11/2018 14:20 Ջիբրալթար-Հայաստան հանդիպումը կսպասարկի Նորվեգիայի մրցավարական անձնակազմը 16/11/2018 14:13 ՎԶԵԲ-ի հետ քննարկվել և գտնվել են լուծումներ, որոնք առնչվում են գործարար և ներդրումային միջավայրի բարելավմանը. Տիգրան Խաչատրյան 16/11/2018 14:04 Նյու Յորքում առաջին ձյունը դժվարություններ է առաջացրել 16/11/2018 13:57 Ասանժին ԱՄՆ-ում մեղադրանք է ներկայացվել 16/11/2018 13:50 Նավթի համաշխարհային գներն աճում են 16/11/2018 13:41 «Bryggan» մենակատարների անսամբլը համերգով հանդես կգա Հայաստանում 16/11/2018 13:34 Շուտով կավարտվեն «Հայաստան» համահայկական հիմնադրամ անցկացվող ստուգումները. գումարների կորուստ չի եղել. Հայկակ Արշամյան 16/11/2018 13:25 Զիմբաբվեում առնվազն 40 մարդ է մահացել ավտոբուսում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 16/11/2018 13:19 Իտալիայի կառուցապատող ընկերությունների ասոցիացիան հետաքրքրված է Հայաստանում գործունեությամբ 16/11/2018 13:11 Գլոբալ ձեռնարկատիրության շաբաթվա ընթացքում ԱՄՆ դեսպանությունն աջակցում է կարիերայի և ձեռնարկատիրության տոնավաճառի անցկացմանը Երևանում 16/11/2018 13:06 Նրա անձնական ցանկությունն է եղել. Վահե Էնֆիաջյանը՝ ԲՀԿ ցուցակում Արգամ Աբրահամյանի չընդգրկվելու մասին 16/11/2018 12:52 Նիկոլ Փաշինյանը միջնորդություն է ներկայացրել նախագահին՝ պարգևատրել Սիմոն Մարտիրոսյանին ու Գոռ Մինասյանին 16/11/2018 12:44 Արմեն Ավակ Ավակյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել 16/11/2018 12:28 Ես երբեք պահեստային չեմ դառնա, ՀՀԿ-ն ևս՝ անկախ քվեարկության արդյունքներից. Շարմազանով 16/11/2018 12:23 Պատգամավորը ակնկալում է ոչ թե օժանդակություն երկօրյա համաժողովների կազմակերպման համար, այլ տեխնիկական սատարում է խնդրում ֆեյսբուքյան «լայվ» մտնելու հարցում. Արա Սաղաթելյան 16/11/2018 12:18 Մահացել է ռուս երաժիշտ Իվան Սմիրնովը 16/11/2018 12:10 Գալուստ Սահակյանը գրանցվեց, քվորում ապահովեց, բայց չմասնակցեց նախագծերի քվերակությանը՝ տապալելով որոշների ընդունումը 16/11/2018 12:04 Արտիստ Վահագն Մարգարյանի վիճակը գնահատվում է կայուն ծանր 16/11/2018 11:57 Հայ ֆուտբոլիստների ֆիզիկական որակները հաճելիորեն զարմացրին ինձ. Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Խավիեր Մինյանո (Տեսանյութ) 16/11/2018 11:50 Որևէ բան չենք կարող անել, ստիպված պետք է ենթարկվենք դատարանի որոշմանը. Վաչագան Ղազարյանի փաստաբան 16/11/2018 11:44 Սա անկախ Հայաստանի ամենախայտառակ քվեարկությունն էր. Սեռական փոքրամասնությունների քարոզը սնող ուժերը պետք է պատասխան տան. Շարմազանով 16/11/2018 11:40 Ucom-ի և IE բիզնես դպրոցի նախաձեռնությամբ կայացավ Big Data-ին վերաբերող միջոցառումը

Տվյալ բաժնի վերջին նյութերը