15/10/2018 11:35
Իրանի քաղաքացին փախել է Հայաստան, որպեսզի խուսափի բանակում ծառայելուց (Լուսանկարներ)
Ռուս սահմանապահների կողմից հայ-թուրքական սահմանն ապօրինի խախտելու փորձ է կանխվել, տեղեկացնոմ են Հայաստանում ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից։
Հոկտեմբերի 14-ին Արտաշատի սահմանապահները նկատել են ՀՀ տարածք խորացող հետքեր և ծառայողական շան մասնակցությամբ որոնողական աշխատանքներ են սկսել։
Կարճ ժամանակում սահմանախախտը հայտնաբերվել է, նրա մոտ չեն եղել անձը հաստատող փաստաթղթեր։
Նախնական տեղեկություններով՝ նա Իրանի քաղաքացի է։ Սահմանախախտի խոսքով՝ ինքն ապօրինի հատել է սահմանը, որպեսզի խուսափի բանակում ծառայությունից։
Վերջինս փոխանցվել է ՀՀ իրավապահներին։