15/10/2018 14:49
Իսրայելացի զինվորականները 22 պաղեստինցու են բերման ենթարկել Հորդանան գետի Արևմտյան ափին
Իսրայելացի զինծառայողները երկուշաբթի 22 պաղեստինցու են բերման ենթարկել Հորդանան գետի Արևմտյան ափին, հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակը:
Նշվում է, որ ձերբակալվածները «պահպանության տակ են վերցվել ահաբեկչական գործունեությանը մեղսակցության կասկածանքով»: Հոկտեմբերի 12-ին Գազայի հատվածի սահմանին վերսկսվել են զանգվածային բողոքները: Անկարգությունների ընթացքում զոհվել է առնվազն վեց պաղեստինցի: Գազայի հատվածի առողջապահության նախարարության տվյալով՝ ավելի քան 250 մարդ վիրավորվել Է, որոնցից մոտ 150-ը հրազենային վիրավորում են ստացել: Հոկտեմբերի 12-ին հազարավոր պաղեստինցիներ բողոքի երթերի են մասնակցել Գազայի հատվածի սահմանի մերձակա հինգ վայրերում:
Բողոքավորներն այրել են անվադողեր և քարեր նետել իսրայելցի զինծառայողների վրա, որոնք ի պատասխան կիրառել են արցունքաբեր գազ և մարտական փամփուշտներ:
Գազայի հատվածը վերահսկող ՀԱՄԱՍ շարժումն այս տարվա մարտից պարբերաբար բողոքի ակցիաներ է անցկացնում հատվածի շրջափակման դեմ: Անկարգությունների հինգ ամսվա ընթացքում զոհվել են բողոքի ակցիաների մոտավորապես 150 մասնակիցներ: Այդ ժամանակաշրջանում իսրայելական կողմից զոհվել է մեկ զինծառայող: