15/10/2018 11:51
Արցախի նախագահը Ստեփանակերտում ներկա է գտնվել «Բերքի տոն» տոնավաճառին
Նախագահ Արմեն Սարգսյանը կիրակին անցկացրել է Արցախում. նա Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ներկա է գտնվել Գյուղատնտեսության աշխատողի օրվան նվիրված «Բերքի տոն» տոնավաճառին, որտեղ ներկայացվել են Արցախի մշակույթը, բերքն ու բարիքը, տեղեկացնում է նախագահի մամուլի ծառայությունը։
Նախագահ Սարգսյանը շրջել է տաղավարներով, զրուցել իրենց արտադրանքը ներկայացնող գյուղացիների և տոնավաճառի այցելուների հետ, վայելել արցախցու հյուրասիրությունը: