15/10/2018 14:06
Տեխասում հրաձգության ժամանակ 4 մարդ է տուժել
ԱՄՆ Տեխաս նահանգում Ֆորթ Ուերթ քաղաքի խանութներից մեկում տեղի ունեցած հրաձգության հետևանքով տուժել է 4 մարդ, հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում անելով CBS 11 News-ին:
Վիրավորվել են երկու 3-ամյա երեխա և երկու մեծահասակ: Գնդակը դիպչել է երեխաներից մեկի ձեռքին, մյուսները ոտքից են վիրավորվել:
Բոլոր տուժածներին տեղափոխել են տեղի հիվանդանոց: Նրանց առողջությանը վտանգ չի սպառնում:
Կասկածյալը դեպքի վայրից փախուստի է դիմել Nissan Altima ավտոմեքենայով: Նախնական տեղեկություններով՝ խոսքը սևամորթ տղամարդու մասին է: