15/10/2018 14:43
Արմատականները հարձակվել են «Ուկրաինայի ընտրությունը ժողովրդի իրավունք» ՀԿ-ի գրասենյակի վրա
Մոտ 100 արմատական կոտրել են Ուկրաինայի մայրաքաղաքի կենտրոնում գտնվող՝ Վիկտոր Մեդվեդչուկի «Ուկրաինայի ընտրությունը ժողովրդի իրավունք» հասարակական շարժման գրասենյակի ապակիները, ապա փորձել այն այրել, հայտնում է ТАСС- ի թղթակիցը:
«Մոտ 100-120 մարդ հարձակվել է «Ուկրաինական ընտրության» գրասենյակի վրա և սա ոչ առաջին անգամ: Սա հարձակում է գրասենյակն այրելու փորձով», - հաղորդել է կայքի թղթակիցը:
Հարձակման հետևանքով մի քանի մարդ վիրավորվել է՝ հավանաբար թունավորվելով այրիչ նյութերից: Նրանք չեն դիմել հիվանդանոց:
Հասարակական շարժումի մամուլի ծառայությունը հավելել են, որ պատրաստվում են իրավապահ մարմիններին դիմել: