15/10/2018 13:37
Սիրիան և Հորդանանը բացել են սահմանը տրանսպորտային հաղորդակցության համար
Այսօր բացվել է Սիրիայի և Հորդանանի սահմանի «Նասիբ» հսկիչ անցակետը բեռների և ուղևորների տեղափոխումների համար, հայտնել է An-Nashra լրատվական պորտալը:
Նրա տեղեկությունների համաձայն՝ սահմանային անցակետն աշխատանքը վերսկսել է տեղական ժամանակով ժամը 08:00-ից:
«Նասիբ» հսկիչ անցակետը, որը գտնվում է Դերաա քաղաքց 15 կմ հարավ ընկած շրջանում, ընդդիմության զինյալների կողմից գրավվել էր 2015 թվականին: Այն վերստին սիրիական բանակի հսկողության տակ անցավ հուլիսի 6-ին:
Նախքան 2011 թվականին սիրիական ճգնաժամի սկսվելը, Դամասկոս-Ամման ավտոճանապարհով բեռները Լիբանանի և Սիրիայի միջերկրածովյան նավահանգիստներից տեղափոխվում էին Պարսից ծոցի երկրներ, ինչը մաքսատուրքերից զգալի եկամուտներ էր բերում երկու հարեւան պետությունների բյուջեներ: