15/10/2018 12:22
Իրաքում ավելի քան 110 հազար մարդ է թունավորվել խմելու ջրից
Իրաքի Բասրայի նահանգում 111 հազար մարդ է թունավորվել անորակ խմելաջրից, հայտնել է ТАСС-ը՝ հղում անելով տեղական զանգվածային լրատվամիջոցները: Տուժածների թվում է Իրաքում Եվրամիության դեսպան Ռամոն Բլեկուան:
Օգոստոսի սկզբին երկրի այդ հարավային նահանգում սուր խնդիր էր ծառացել՝ կապված ջրի պակասի և բնակչությանն էլեկտրաէներգիայի մատակարարումների ընդհատումների հետ: Դրա հետևանքով տեղի բնակիչները դուրս էին եկել բողոքի ակցիաների, որոնք վերաճել էին անկարգությունների:
Այն ժամանակ մահացել էր 10 մարդ, հրկիզվել էին քաղաքական կուսակցությունների գրասենյակներ, պետական հեռուստատեսության և ռադիոհաղորդումների կենտրոնակայանները, նաև շիաների ռազմականացված կազմավորումների մասնաճյուղերը: